Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունիսի 25-26-ը կայցելի Լեհաստան՝ երկու երկրների միջև Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումը «ՈւԿԱ-ի հերոսների» (Ուկրաինայի ապստամբական բանակ-խմբ․) անունով անվանակոչելու շուրջ վեճի ֆոնին։ Այս մասին հայտնել է Rzeczpospolita թերթը։
Հրապարակման համաձայն՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական նոտա է ստացել Կիևից՝ Զելենսկու՝ հունիսի 16-ին կայանալիք այցի վերաբերյալ։ Նախագահը պատրաստվում է մասնակցել Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված համաժողովին։
Գագաթնաժողովը տեղի կունենա Գդանսկում՝ Լեհաստանի հյուսիսում։ Թերթը նշում է, որ Ուկրաինայի առաջնորդի այցը կասկածի տակ էր հարևան պետության իշխանությունների հետ հակամարտության պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ



