Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝
Հունիսի 19-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-ի, 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 18-22-ի՝ գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-4 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ



