Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 15-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մանուշյան փողոցում, «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են Լեհաստանի Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մուխա Մարցինի վարած «Nissan» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Արտեմ Հ․-ի վարած «Volkswagen» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Փ․-ի վարած «Kia» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Renault» մակնիշի, 60-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Էդգար Հ․-ի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



