Հանրապետությունում հանգստյան օրերին սպասվում են տեղումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետակ ան ծառայությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում՝ 2-3 աստիճանով: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում փետրվարի 20-21-ին սպասվում է անձրև, փետրվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, փետրվարի 22-ին` +13, փետրվարի 23-24-ին` +15 ստիճան:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



