Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա Ղահրամանյան
Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին։
Նկարի մարդը Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն է, ադրբեջանական պետական լրատվամիջոցը մեջբերում է նրա հայտարարությունը այսօր
Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ կոնգրեսնին։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ադրբեջանցի պաշտոնյան, որի հետ իբրև թե խաղաղություն կառուցելու պատրանքով ձեզ խաբում են, «իրենց նախնիների հող», «բնիկ տարածք» է անվանել, ասել է, որ «արևմտյան ադրբեջանցիները» պետք է «վերադառնան» այնտեղ։ Սա ընդամենը մեկ դրվագ է այսպես կոչված 300.000 ադրբեջանցիների «վերադարձի» օրակարգից։
Բաքուն պետական մակարդակով ու միջազգային հարթակներում առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ օրակարգը՝ փորձելով Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնել որպես «ադրբեջանական պատմական տարածք»։
Իսկ ՔՊ-ական իշխանությունը դրան արձագանքելու փոխարեն փորձում է մոլորեցնել սեփական ժողովրդին։
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



