+37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը իրազեկում է.
«Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները։
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ՝ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։
Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»։
Երևան քաղաքում՝
Հունիսի 0-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 19-ին, 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 20-ի ու 22-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին և 21-ին առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 21-22-ին՝ նույնքան կնվազի։
Հետևեք մեզ՝ այստեղ



