Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շատ կարևոր երեկո՝ Քրիստինեի, Միհրանի, Արամեի և Մհերի համար

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Երևանի համերգասրահների հետնաբեմերում վաղուց դեռահասների հերթ չէր գոյացել՝ հայ երգիչ-երգչուհիների հետ նկարվելու համար. Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ կայացավ Քրիստինե Պեպելյանի, Միհրան Ծառուկյանի, Արամեի և Մհերի համերգը։ Երեկոն վարում էին Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանը։ BlogNews-ը հետևել է համերգի ընթացքին ինչպես հետնաբեմից, այնպես էլ դահլիճից։

Համերգի բացումն արեց Մհերը, եզրափակեց Միհրանը։ Մասնակիցներից յուրաքանչյուրը 4-ական երգ ներկայացրեց իր հանդիսատեսին։ Մեզ հետ զրույցում բոլորը միաբերան նշում էին, որ շատ են կարևորում նմանատիպ երեկոները։

Քրիստինե Պեպելյանը մոտ 3 տարի առաջ ունեցած մենահամերգից հետո առաջին անգամ էր Երևանում համերգասրահում ելույթ ունենում։ «Ինձ համար սա շատ հաճելի հանդիպում էր։ Տղաներն ու ես հումորով ասում էինք, որ այս համերգի առանձնահատկությունն այն է, որ միակ երգչուհին ես եմ:)»,- ասաց Քրիստինեն ու հավելեց, որ ի սկզբանե իրեն առաջարկել են մենահամերգ ունենալ, սակայն զբաղվածության պատճառով հրաժարվել է, արդյունքում՝ կազմակերպիչների հետ որոշել են հավաքական համերգ անել։

 «Հիմա Հայաստանում շատ քիչ են համերգներ կազամակերպվում և եթե համերգասրահում ներկայանալու հնարավորություն է լինում, շատ եմ ուրախանում։ Այս առաջարկը դիտարկել եմ ոչ թե շահավետության, այլ հանդիսատեսին հանդիպելու հանարավորության տեսանկյունից»,- նշեց Մհերը։

Արամեն ևս նշեց, որ մի քանի տարվա դադարից հետո է ելույթ ունենում Երևանում։ «Այս համերգը շատ լավ խորհուրդ ունի, մենահամերգներով մենք այդքան  չենք կարող հագեցնել հանդիսատեսին։ Նամանատիպ համերգներ պարբերաբար պետք է կազմակերպվեն, քանի որ երգչի համար կարևոր է շփվել իր հանդիսատեսի հետ, հասկանալ՝ ինչպես են ընդունվում նոր երգերը։ Մենք ամեն ինչ թողել ենք, անցել յութուբյան դիտումների, ինչը լավ չէ, չկան էմոցիաներ»,- ասաց երգիչը։

Միհրանն էլ անդրադարձավ վերջին շրջանում համերգների բացակայությանը. «Կարծես թե, արդեն ինչ-որ փոփոխություն, շարժ կա։ Շատ ուրախ եմ դրա համար։ Ինձ թվում է՝ հանդիսատեսն էլ շատ մեծ հաճույքով է եկել։ Երկար ժամանակ է՝ հանդիպում չէի ունեցել Հայաստանի հանդիսատեսի հետ։ Շատ կարոտել էի էս ջերմությունը։ Շատ լավ տպավորություններ ունեմ։ Երբ մի գործ ես անում, որից բավարարված ես լինում, շատ հաճելի է։ Հիմա էդպիսի զգացողություն ունեմ»։

Հանդիսավար Անի Ամիրյանն ամուսնությունից հետո ստեղծագործական դադարի մեջ է։ Մեզ հետ զրույցում Անին նշեց, որ բեմին ընդմիշտ հրաժեշտ չի տվել, պարզապես ավելի պասիվ է։ «Այս ասպարեզում վաղուց համերգ չեմ տեսել, ցանկացա իմ լուման ունենալ այս  համերգի կայացման հարցում։ Նպաստող հանգամանք էր նաև այն, որ համերգը վարում էի ամուսնուս հետ։ Շատ լավ գործընկեր է:) Երևի այն պատճառով, որ ինձ շատ է սիրում ու ամեն բան անում է, որ ինձ հարմարավետ զգամ։ Երևի միայն իր ու եղբորս՝ Արտավազդի հետ կհամաձայնեմ համերգ վարել»,- նշեց Անին։

                 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ