Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փամբակ գետում ջրահեղձ հայտնաբերված 7-ամյա երեխային ղեռ չեն հուղարկավորել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Վանաձորի համայնքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը։
«Դեռ հուղարկավորությունը չի կայացել։ Հավանաբար ընտանիքը սպասում է, որ գտնեն նաև մյուս երեխային։ Դա ընտանիքի որոշելիք հարցն է»,- նշել է Ավետիքյանը։
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ անհետ կորած երկրորդ երեխային հայտնաբերելու նպատակով։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
Ալիտա Եղիազարյան
Հետևեք մեզ՝ այստեղ



