Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները
ԲԼՈԳՀենց այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները, որոնք նոր հարթակ են ստեղծում տարբեր ստորաբաժանումների ղեկավարների միջև բաց երկխոսության և համագործակցության համար։
Աշխատանքային առօրյայում հաճախ ժամանակ չի մնում կանգ առնելու, ընդհանուր պատկերին նայելու և հասկանալու, թե ինչպես են տարբեր օղակներ փոխկապակցված մեկ մեծ նպատակի իրականացման ճանապարհին։ Ռազմավարական սեսսիաները հենց այդ հնարավորությունն են տալիս։
Այստեղ չկան պաշտոնական զեկույցներ կամ պարտադիր ելույթներ։ Փոխարենը՝ կան անկեղծ քննարկումներ, տարբեր կարծիքներ, փորձի փոխանակում և լուծումների համատեղ որոնում։
Սեսսիաների ընթացքում բարձրացված հարցերը չեն մնում միայն քննարկումների մակարդակում. դրանք համակարգվում են և ներկայացվելու են ընկերության ղեկավարությանը՝ հետագա աշխատանքների և որոշումների հիմք դառնալու նպատակով։
Կարևոր է նկատել, որ աշխատանքային հաջողությունները պայմանավորված են ոչ միայն տեխնոլոգիաներով և արտադրական ցուցանիշներով, այլև մեկ նպատակ հետապնդող մարդկանց վստահությամբ և փոխըմբռնմամբ:
Ռազմավարական սեսսիաները ևս մեկ քայլ են` այդ մշակույթի ամրապնդման ճանապարհին։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



