Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել։
Մալիշկա գյուղի վարչական տարածքի՝ ոստիկանություն զանգած քաղաքացու նշած հատվածում Եղեգնաձորի ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 3 պահունակ՝ լիցքավորված ընդհանուր 55 փամփուշտով, գնդացրի 117 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Գորիսի և Սիսիանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գորիս քաղաքի Հին զանգեր կոչվող տարածքում զենք-զինամթերք կա։ Գորիսի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մեկփողանի որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի 4 նռնակ՝ պայթուցիչներով, 2 նռնականետ, տարբեր տեսակի ու տրամաչափի 432 փամփուշտ։ Իսկ Սիսիանի համայնքային ոստիկանները ոստիկանություն զանգած քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի հրացան, սվին-դանակ և տարբեր տրամաչափի 116 փամփուշտ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



