Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագավորը կարեւորել են Սիրիայի իրադրության կարգավորումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը փետրվարի 19-ին անցկացրած հեռախոսազրույցի ընթացքում կարեւորել են Սիրիայի իրադրության կարգավորումը եւ բոլոր ուղղություններով երկու երկրների համագործակցության զարգացումը:
«Զրույցի ընթացքում շահագրգռություն Է հայտնվել Սիրիայի ճգնաժամային իրադրության կարգավորման, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ողջ տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման հարցում»,- հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, «Պուտինը հավաստել Է Ռուսաստանի Դաշնություն այց կատարելու վերաբերյալ Սաուդյան Արաբիայի թագավորին արված հրավերը»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



