Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին։ Մենախաղում հաղթանակ տարան Անի Ամիրաղյանն (6։2, 4։6, 6։4) ու Էլինա Ավանեսյանը (4։6, 6։4, 6։0), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթեցին 2։1 (6:3, 3:6, 10:8) հաշվով։
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում մեր ընտրանին 3։0 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների նկատմամբ։
Այսպիսով, թենիսի Հայաստանի կանանց հավաքականը հաղթում է իր խմբում և իրավունք վաստակում պայքարելու անցումային փլեյ-օֆֆում՝ հաջորդ տարի Եվրոպական/Աֆրիկական գոտու 2-րդ ենթախմբում հանդես գալու համար։ Անցումային փլեյ-օֆֆում Հայաստանի մրցակիցը Էստոնիայի հավաքականն է։
Հետևեք մեզ՝ այստեղ



