Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է մեկ շաբաթվա ընթացքում ապամոնտաժի Բելառուսի տարածքում տեղակայված վերահաղորդիչներն ու այլ ենթակառուցվածքները, որոնք, նրա բնորոշմամբ, օգտագործվում են ուկրաինական քաղաքներին հասցվող ռուսական հարվածները կոորդինացնելու համար։ Հակառակ դեպքում Ուկրաինան, ըստ նրա, ինքնուրույն կգործի։
Զելենսկին նշել է, որ ուկրաինական քաղաքներին, դրանց թվում՝ սահմանամերձ շրջաններին հասցվող հարվածներն իրականացվում են Բելառուսի տարածքում տեղակայված ենթակառուցվածքների աջակցությամբ, և դա անվանել է գործոն, որը նպաստում է խաղաղ բնակիչների մահվանը։
Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ, իսկ Լուկաշենկոն, ըստ նրա, ունակ է սահմանափակել իր տարածքի օգտագործումը և դադարեցնել այն ռեսուրսների մատակարարումը, որոնք, ինչպես պնդում է ուկրաինական կողմը, օգտագործում են ռուսական զորքերը։
Հետևեք մեզ՝ այստեղ



