Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեդիայի ազգային հավաքականի և իտալական «Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գնահատել է ԱՄՆ-ի հավաքականի՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու հնարավորությունները։
«Այո՛։ Եթե նախկինում չէիք հավատում նրանց հաղթանակին, ապա սկսեք հավատալ։ ԱՄՆ-ն ունի ողջ երկրի աջակցությունը, իսկ երբ ունես նման աջակցություն, քեզ դժվար է հաղթել»,- Fox հեռուստաալիքի եթերում հայտարարել է լեգենդար ֆուտբոլիստը։
Նախօրեին Սիեթլում կայացած խաղում ԱՄՆ-ի ընտրանին 2-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ավստրալիայի հավաքականի նկատմամբ։ Ամերիկացիներին հաղթանակ են պարգևել Քեմերոն Բյորջեսի ինքնագոլն ու 43-րդ րոպեին Ալեքս Ֆրիմենի խփած գոլը։ Հիշեցնենք, որ առաջին տուրում ԱՄՆ-ի թիմը 4-1 հաշվով ջախջախել էր Պարագվային։ Այսպիսով՝ թիմն արդեն ապահովել է իր տեղը ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում։
Խմբային փուլի երրորդ տուրում ԱՄՆ-ի ընտրանին կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ Նշենք, որ հունիսի 26-ին նախատեսված է միայն կոնկրետ այս դիմակայությունը, այլ ոչ թե խմբային փուլի բոլոր հանդիպումները։
Հետևեք մեզ՝ այստեղ



