Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ավարտվել են թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումները։ Հայաստանի հավաքականը տարել է 4 հաղթանակ, զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի ուղեգիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Վերջին տուրի հանդիպումներին հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը։

Մրցաշարի ավարտից հետո կայացել է պարգևատրման արարողությունը։ Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են Ժաննա Անդրեասյանն ու Վարդան Զաքարյանը։

Շնորհավորելով մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ տպավորված է կորտում տեսած պայքարով և մարզիկների ցուցադրած կամային հատկանիշներով։ Նախարարի խոսքով՝ մրցաշարը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ հետևողական աշխատանքի և նվիրվածության շնորհիվ հնարավոր է հասնել բարձր արդյունքների, իսկ Հայաստանի հավաքականի հաջող ելույթն ու հաջորդ ենթախմբի ուղեգրի նվաճումը կարևոր ձեռքբերում են հայկական թենիսի համար։

Վերջին տուրում մեր ընտրանին համառ պայքարում զիջել է առաջատար Մալթայի հավաքականին։ Նախորդ հանդիպումներում Հայաստանի թիմը հաղթել էր Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1), Իսլանդիայի (2:1) և Ալբանիայի (3:0) թիմերին։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի խոսքով՝ թիմն ամբողջովին կատարել է իր առջև դրված խնդիրը:

«Պետք էր չորս հաղթանակ տանել, որպեսզի ապահովեինք հաջորդ ենթախումբ դուրս գալը։ Արդեն նշանակություն չուներ՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ տեղը կզբաղեցնեինք։ Շատ երիտասարդ ու խոստումնալից մարզիկներ ունենք, որոնք շատ լավ մրցաշար անցկացրին»,- նշել է Վահե Ավետիսյանը։

18-ամյա Դավիթ Պողոսյանը, որն առաջին անգամ էր մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը, տպավորիչ արդյունք է գրանցել՝ տանելով չորս հաղթանակ մենախաղում և մեկ հաղթանակ՝ զուգախաղում։

«Բառերով դժվար է նկարագրել այն, ինչ զգում եմ։ Սա իմ թենիսային կարիերայի լավագույն պահն է։ Առավել ևս ոգևորիչ էր խաղալ հենց Հայաստանում՝ այսպիսի հրաշալի պայմաններում և մեր երկրպագուների աջակցությամբ»,- նշել է Դավիթ Պողոսյանը։

Նշենք նաև՝ թենիսի Հայաստանի կանանց հավաքականն էլ Սան Մարինոյում դուրս է եկել

Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 2-րդ ենթախումբ:

Անցումային փլեյ-օֆֆում մեր հավաքականը 2։0 հաշվով առավելության է հասել Էստոնիայի նկատմամբ։ Մենախաղում հաղթանակներ են տարել Անի Ամիրաղյանն ու Էլինա Ավանեսյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան «Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանն առաջին անգամ անկեղծացել է Աբելից բաժանվելու պատճառների մասին Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՆախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Իրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով