Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ПОЕХАЛИ!!! «Ռակետա»-ով` դեպի մեծ էկրաններ

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Ոչ մի բանի վրա հույս դնել չի կարելի,հույս կարող ես դնել միայն ինքդ քեզ և մեկ էլ լավագույն ընկերոջդ վրա:

Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երեք ընկեր»

Ռեմարկի խոսքերից սկսեցինք,  քանի որ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պատմությունը սկիզբ է առնում վաղեմի ընկերությունից: Մկրտիչ Արզումանյան, Տիգրան Համբարձումյան և Աշոտ Աբրահամյան. հենց նրանք են ֆիլմի պրոդյուսերները՝ լավ ընկերներ, ովքեր արդեն շուրջ 12 տարի միասին ստեղծագործում և աշխատում են:

«Պերսոնա Գրատա» մարքեթինգային ընկերության տնօրեն Տիգրան Համբարձումյանը պատմում է,  թե  ինչպես  ծնվեց  ֆիլմ  նկարահանելու  գաղափարը.  

«Եռյակ էր ստեղծվել՝ կատակերգական ժանրի սցենարներում փայլող Աշոտ Աբրահամյանը, շնորհալի դերասան Մկրտիչ Արզումանյանը և «Պերսոնա Գրատա» ընկերության մեծ թիմը, որը երկար տարիներ զբաղվում է նկարահանման աշխատանքներով և մարքեթինգայինգործունեությամբ: Այսինքն՝կար այն ամենն, ինչ  պետք  էր ֆիլմի ստեղծման և առաջխաղացմանհամար: Մենք երեքս շատ երկար ենք համագործակցելտարատեսակ հեռուստատեսային և գովազդային նախագծերիշրջանակներում: Ֆիլմարտադրության ոլորտում համագործակցության առաջարկներ միքանի անգամ եղել են,բայց մերժել ենք, քանի  որ գտելենք՝ պատրաստ չենք: Բայց մի օր պարզապես եկավ այնպահը, երբմենք հասունացանք գեղարվեստական ֆիլմ նկարահանելուհամար: Առհասարակ, կյանքում  շատկարևոր  է ցանկացած քայլի համար 100%-ով նախապատրաստված լինել, լիովին  հասունացած,  որպեսզի  միշտ կարողանաս միաստիճանով բարձրանալ»:

 

Հարցերի միջոցով չափազանց դժվար էր պարզել, թե ով է այս կամ այն գաղափարի հեղինակը: Ընկերներով միահամուռ պնդում են, որ ցանկացած որոշում միասին են կայացրել: Սցենարի բուն գաղափարն էլ, ինչպես  պատմում է ֆիլմի ստեղծագործական պրոդյուսեր, սցենարի հեղինակ Աշոտը, ծնվել է ընկերական  զրույցի  ժամանակ և միանշանակ հավանություն ստացել երեքի կողմից.  

«Սցենարն ինքնատիպ է. այսպիսի  պատմություն  դեռ  չի նկարահանվել: Բացի այդ, լրացուցիչ օրիգինալություն են տալիս կերպարները.  նրանք բոլորն էլ յուրահատուկ են և չունեն նախատիպեր»:

Հայ հանդիսատեսի մոտ որոշակի կարծրատիպ է ձևավորվել, որ եթե կատակերգություն է նկարահանվել, ապա այն պետք է լինի անլուրջ, ժարգոնային լեզվով համեմված, անթիվ-անհամար հեռուստատեսային աստղերի մասնակցությամբ: Եվ, ի վերջո, կատակերգությունը հոմանիշ է դառնում անմակարդակությանը: «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունն այլ է, և թե ինչով է տարբերվում, պատմում են պրոդյուսերները. 

«Նման կարծրատիպի ձևավորման պատճառները շատ են: Բյուջեները փոքր են, ժամկետները` սեղմ, իսկ ֆիլմը, այսպես ասած, «ավելի խնդալու» դարձնելու նպատակով ստիպված օգտագործվում են «արգելված հնարքներ»՝ ժարգոն, «գոտկատեղից ներքև» կատակներ, և այդ ամենն ինչ-որ տեղ ներելի է հեռուստատեսային ֆորմատի դեպքում: Սակայն այդ հումորը «ֆասթ ֆուդի» նման է` ուտելու պահին հաճելի է, բայց  հետո   սկսվում է այրոց, ծանրություն ստամոքսում: Մենք ի սկզբանե և միանշանակ  որոշեցինք՝ մեր ֆիլմը «ֆասթ ֆուդ» չի լինելու:Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի մեր ֆիլմը չլինիմիանգամյաօգտագործման, այլ բացի հումորային բաղադրությունից՝ իր մեջպարունակինաև գեղարվեստական ֆիլմի բոլոր գումարելիները` ճաշակ, չափվածություն, ենթատեքստ»,- ասում է Աշոտ Աբրահամյանը:

Գլխավոր դերակատար ու միաժամանակ պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը նշում է, որ այս կատակերգությունը բոլորի համար է՝ անկախ սեռից ու տարիքից.

«Շատ պայծառ, լուսավոր ու բարի ֆիլմ է ստացվել՝ տարատեսակ էմոցիաներով հարուստ: Շուրջ 40 օր տևեցին ֆիլմի նկարահանումները, և այդ ամբողջ ընթացքում դժվար, ծանր, անմարդկային խոչընդոտների և փակուղիների ենք բախվել ու հաղթահարել:Նախ ինձ համար  շատ դժվար էր համատեղել պրոդյուսեր-դերասան պարտականությունները: Տեխնիկական, ֆինանսային և կազմակերպչական խնդիրները՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ անտանելի շոգը, որին ես չեմ դիմանում: Բացի այդ, մեր շատ սիրելի «Ռակետա» մեքենան՝ գլխավոր դերակատարներից մեկը, մեր կյանքը կերավ. հենց ամենաանհարմար պահին, ամենաանմարդաբնակ վայրում կորոշեր փչանալ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ օգնել են. մեկը՝ քիչ, մյուսը՝ շատ, բայց բոլորի աջակցությունն էլ անգին ու անփոխարինելի է եղել: Հպարտ եմ, որ գործընկերներիս հետ կարողացել ենք նման աշխատանք կատարել»:

Տիգրան Համբարձումյանի կարծիքով տվյալ ֆիլմը մեր կինոշուկայում առկա կատակերգություններից տարբերվում է, քանի որ ընտրվել է մատուցման և նկարահանման  նոր մոտեցում.

«Երբ որոշեցինք ֆիլմ նկարահանել, ուսումնասիրեցինք շուկայում առկա բոլոր կատակերգական ֆիլմերը: Բոլորն էլ իրենց տեղն ունեն, բայց մենք մեր մոտեցումը գտանք: Ուսումնասիրեցինք արտասահմանյան փորձը, օգտագործվող գործիքները և, բնական է, որ նպատակ դրեցինք էլ ավելի լավ ֆիլմ ստեղծել՝ լինել ամենալավը: Ցանկացել ենք մեկ աստիճանով բարձրացնել հայկական ներկայիս կինեմատոգրաֆիայի որակը, և լսարանին առաջարկել մի նոր բան՝ նոր ձեռագրով: Ցանկացած կատակերգության նպատակներից մեկը  ծիծաղեցնելն է, բայց ոչ միակ առաքելությունը: Մենք  ուզել  ենք նախ և առաջ ԿԻՆՈ նկարել՝ ասելիքով, որակով և, իհարկե, զվարճալի»:

Ֆիլմի հիմքում ընկած է ոչ միայն ընկերությունը, այլև փոխադարձ վստահությունը. «Մեր աշխատելաոճը միշտ կոլեկտիվ բնույթ է կրել` ցանկացած հարցին կամ պրոբլեմին նայել ենք բոլոր հնարավոր տեսանկյուններից, լսել ենք յուրաքանչյուրիս կարծիքը, ինչը թույլ է տվել միշտ օբյեկտիվ որոշումներ կայացնել»,- պատմում է  սցենարի հեղինակը:

Գլխավոր դերակատարների ընտրությունը միանշանակ էր, թեև մտավախությունները շատ էին. 

 

«Երբ առաջարկեցի, որ գլխավոր դերակատարուհին լինի Իվետա Մուկուչյանը՝ երգչուհի, առանց դերասանական փորձի, միաժամանակ և՛ ոգևորվեցի, և՛ շատ վախեցա: Մեծ հմտություններ ու փորձ է անհրաժեշտ կինոյում, այն էլ՝ գլխավոր դերի համար: Սակայն, մեր երկար փորձերի, ամիսներով տարվող աշխատանքների արդյունքում  Իվետան հոյակապ մարմնավորեց Սաթենիկին»,- պատմում է Մկոն:

Ինչ վերաբերում է մարքեթինգային հնարներին, ՊԳ ընկերության կողմից իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքում  դուրս է  բերվել X թվի մարդկանց քանակ, ովքեր, այսպես, թե այնպես, գնում  են հայկական ֆիլմեր դիտելու՝ անկախ ամեն ինչից: Իսկ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի առջև դրվել է հետևյալ խնդիրը՝ կրկնապատկել հանդիսատեսի թիվը:

Տիգրանը բացատրում է. « «Ռակետա»-ն մարքեթինգային քայլ էր: Ցանկացել էինք  մի  լեգենդ  ստեղծել,  որը  կտանի  մեզ  և հանդիսատեսին դեպի մեծ էկրաններ: Հատուկ ֆիլմի համար գրեթե զրոյից է հավաքվել մեքենան, և լեգենդն իր գործն արեց. առաջին հայկական մարդատար մեքենայի մասին ինֆորմացիան շատ արագ ու բնականոն կերպով տարածվեց համացանցում՝ մեծ  հետաքրքրություն  առաջացնելով  հասարակության շրջանում»:

Մկոն հավելում է. « «Ռակետա»-ն սկզբից  մինչև վերջ մեզ հետ է եղել, ու դեռ պիտի բենզինն ու յուղը տեղը պահենք, առջևում դժվար օրեր են: Այս պրոյեկտը փայփայելով, ինչպես փոքր երեխային, տանում ենք դեպի մեծ էկրաններ: Եթե ֆիլմը սիրվեց, ուրեմն համագործակցությունը ստացվեց, և կարելի է մտածել գործը շարունակական դարձնելու մասին»:

Այսօրվա հանդիսատեսն ամբողջ աշխարհում նախապատվությունը տալիս է կատակերգական ֆիլմերին: Մեր ազգին էլ չի խանգարի ավելի հաճախ լիաթոք ծիծաղել՝ ծիծաղել անհոգ, ծիծաղել որակյալ հումորի վրա և, ինչու չէ, ինքներս մեզ վրա: Վայելե՛ք «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունը մարտի 3-ից: Ֆիլմ, որը բազմաթիվ էմոցիաներ է առաջացնում ` ծիծաղ, հուզմունք, կարեկցանք... Իսկ մենք բոլորս էլ սիրում ենք այն ամենը, ինչը մեր կյանքն ավելի հետաքրքիր և էմոցիոնալ է դարձնում, այնպես չէ՞:

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է