Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 22-ին, Արագածոտնի մարզում տեղի է ունեցել խոշոր և ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար։ Նախնական տվյալներով՝ ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի–Քարակերտ ավտոճանապարհի Արտենի գյուղի հատվածում բախվել են «Գազել» մարդատար և «ԶԻԼ» բեռնատար ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Past.am-ը հղում անելով Shamshyan.com-ին։
Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ ուժեղ բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել՝ գլխիվայր հայտնվելով դաշտում։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է տեղում, ևս 11-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել դեպքի վայրում գտնվող քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության անձնակազմն ու ՆԳՆ փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները։ Վիրավորները տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահ մարմինները պարզում են ավտոմեքենաների վարորդների, սեփականատերերի, մահացածի և տուժածների ինքնությունը, ինչպես նաև վթարի հանգամանքները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորներից մի քանիսին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո հատուկ վերակենդանացման մեքենայով տեղափոխել են Երևանի տարբեր մասնագիտացված բժշկական հաստատություններ։
Հետևեք մեզ՝ այստեղ



