Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
1941 թվականի այս օրը ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա, որը նաև մեր հայրենիքն էր, բայց ես ուզում եմ խոսել այս մեծ պատերազմի՝ Հայրենական պատերազմի քաղաքական կոնտեքստի մասին։

Հարձակվելուց օրեր առաջ Բեռլինում Հիտլերը Սովետական Միության արտգործնախարար Մոլոտովին վստահեցնում էր, որ Գերմանիան չի պատրաստվում պատերազմել Սովետական Միության դեմ, հակառակը՝ ցանկանում է խաղաղություն, բարեկամություն և դաշնակցային հարաբերություններ ունենալ Սովետական Միության հետ, չնայած նրան, որ արդեն զորքեր էր կուտակում Սովետական Միության սահմանին։
Պատերազմը սկսելուց մի քանի օր առաջ Գերմանիայի դեսպանը Մոսկվայում նույն Մոլոտովին վստահեցնում է, որ ինքը ինֆորմացիա չունի, որ Գերմանիան հարձակվելու է Սովետական Միության վրա։

Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ խաղաղության մասին խոսելը դեռ չի նշանակում, որ դու ունես խաղաղություն, որ քո պոտենցիալ թշնամին, հակառակորդը, նույնիսկ այն պետությունը, որը, իբր թե, քո հետ խաղաղություն է ուզում կառուցել, կարող է քեզ մի բան ասել, բայց ընդամենը օրեր անց սկսել քո հետ պատերազմ, սկսել քո նկատմամբ կիրառել մարդկության պատմության ամենադաժան և ամենաանմարդկային գործիքակազմը։
 
Մենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար։

Խաղաղության մասին խոսելը դեռ չի նշանակում, որ դու ունենալու ես խաղաղություն, խաղաղությունը ձևավորվում է գեոպոլիտիկ մեխանիզմների միջոցով, և կոնկրետ Հայաստանի պարագայում հզոր բանակը, հզոր տնտեսությունը, մեկ բռունցք դառնալը դեռ չափանիշ չէ, որ կարող ենք խաղաղություն կերտել մեր տարածաշրջանում։ Մենք պետք է կարողանանք ճիշտ հաշվել Հայաստանի պետական շահերը, ճիշտ դիրքավորվել գեոպոլիտիկ անվտանգային ճարտարապետության մեջ, որպեսզի կարողանանք մեր ռեգիոնի անվտանգության ճարտարապետությունը և կոնկրետ Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցել։

Սա է պատճառը, որ հաջողակ ու կայացած պետություններում քաղաքականությամբ և հատկապես քաղաքական անալիտիկայով զբաղվում են զարգացած, կրթված, մարդկության ողջ քաղաքական միտքը ուսումնասիրած, անալիտիկայի ենթարկած անհատները։ Էմոցիաներով, ցանկություններով, երազանքներով առաջնորդվող ազգերը, որպես կանոն, լավ տեղ չեն հասնում։
 
Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ Քարրին