Հայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, եթե շարունակի չկատարել կազմակերպության նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է միջոցներ պետության կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում, մասնավորապես, եթե այն երկու տարի պարտք է ունեցել բյուջեի նկատմամբ։ Սա ներառում է այդ պետության քաղաքացիների քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքի կասեցումը և աշխատանքային մարմիններում նրանց քվեարկության իրավունքից զրկելը մինչև պարտքի լրիվ մարումը։
Հունիսի 10-ին, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ կազմակերպության անդամ պետությունները համաձայնել են քննարկել անդամակցության գումարը չվճարելու համար Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Նա հավելել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից տեղյակ է անդամավճարների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



