Ես գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա Հովսեփյան
Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկն ազգային հիշողության և ազգային հերոսների արժեզրկումն է։ Քաղաքագիտության և սոցիալական հոգեբանության ոլորտներում վաղուց է հայտնի, որ ժողովուրդների դիմադրողականությունը հիմնված է ոչ միայն բանակի կամ տնտեսության, այլև հավաքական հիշողության վրա։
Երբ պետական կառույցները հեռացնում կամ ստվերում են ազգային հերոսների պատկերները, դա ընկալվում է որպես քաղաքական ուղերձ․ հասարակությանը զրկել իր օրինակներից, թուլացնել ազգային ինքնագիտակցությունը և խզել սերունդների միջև կապը։
Ժողովուրդը, որը մոռանում է իր հերոսներին, հեշտությամբ կորցնում է նաև իր արժանապատվությունը, ինքնավստահությունն ու պայքարելու կամքը։ Հենց այդ պատճառով ազգային հերոսների հիշատակը միայն պատմության հարց չէ. դա ազգային անվտանգության, պետականության և ապագայի հարց է։
Նիկոլ կեղծարարի իշխանությունը դեռևս 2018-ից է ձեռնամուխ եղել մեր հերոսների,մեր հաղթանակների նսեմացմանը: Քանի որ մի հասարակության, որը մոռանում է իր հաղթանակները, հեշտ է համոզել, որ մենք թույլ ենք և միշտ պարտվել ու պարտվելու ենք: Հեշտ է ահաբեկել պատերազմով, երբ մոռացության ես մատնում հաղթանակները:
Ես գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



