Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ամանդա Պարկերը առաջին անգամ օգտագործել է մետաղորսիչ և անմիջապես հայտնաբերել 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի։ Գտածոն հայտնաբերվել է Կաթֆորդի դաշտում՝ Լանկաշիրում։
Սկզբում նա կարծել է, թե սովորական ամուսնական մատանի է գտել, սակայն ներսում նկատել է «Ri Busby» գրությունը, իսկ արտաքին հատվածում՝ գանգի պատկեր։ Մասնագետները պարզել են, որ դա հիշատակի մատանի է՝ պատրաստված ի հիշատակ Ռիչարդ Բասբիի, որը եղել է Westminster Schoolի ղեկավարներից և թաղված է Westminster Abbeyում։
Գանգի պատկերն արտացոլում է «memento mori» գաղափարը՝ հիշեցում կյանքի անցողիկ լինելու մասին։ Ըստ պատմաբանների՝ Բասբին իր կտակում միջոցներ էր թողել նման հիշատակի մատանիներ պատրաստելու համար․ ընդհանուր առմամբ պատրաստվել էր շուրջ 90 հատ, որոնցից միայն 20-ն ունեցել են գանգի խորհրդանիշը։
Մատանին պաշտոնապես ճանաչվել է որպես գանձ, սակայն հետ է վերադարձվել հայտնաբերողին, քանի որ այն չի դասվել ազգային բացառիկ պատմական արժեքների շարքին։ Այժմ գտածոն նախատեսվում է վաճառել աճուրդում, իսկ ստացված գումարը բաժանվելու է հողի սեփականատիրոջ հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



