«Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալը» հակված չէ ձեռք բերել Միլանի «Ինտերի» իտալացի կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին։ Այս մասին հայտնում է լրագրող Միգել Սերանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շատ է հավանում Բաստոնիի խաղը, սակայն «սերուցքայինների» ղեկավարությունը Մարկ Կուկուրելյայի խոշոր տրանսֆերից հետո չի ցանկանում վճարել միլանյան ակումբի պահանջած 70 միլիոն եվրոն։ Նշվում է, որ այս պահին Բաստոնին երկու առաջարկ ունի Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից, սակայն ֆուտբոլիստը սպասում է հենց «Ռեալի» առաջարկին։
Ավարտված ակումբային մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



