Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru–ն «Հայաստանում ավարտին է հասցվում բռնապետության ստեղծումը» վերնագրով հոդվածում գրում է, թե այն, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքը Հայաստանը վերածել է բռնապետության, ակնհայտ դարձավ ընտրություններից անմիջապես հետո։ Դա ակնհայտ երևում է ընդդիմության զանգվածային ձերբակալություններից և արդյունքներից, որոնք անուղղակիորեն կեղծիքի նշաններ ունեին, այն է՝ անհամապատասխանություն սոցհարցումներին և վերջնական արդյունքների ճշգրտում կառավարության, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ օգտին։

Վերջին ինտրիգը պտտվում էր Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, նա ստացել էր 4 % և մտել խորհրդարան։ Բայց նույն մարմնի «ճշգրտված վերջնական արդյունքների» համաձայն, ստացվեց ընդամենը 3.98 %, և ԲՀԿ–ն չկարողացավ մտնել խորհրդարան, ինչը իշխանություններին լրացուցիչ տեղեր տրամադրեց «փոշիացված» մանդատները բաշխելիս։ Ծառուկյանի մարդիկ հայտնաբերեցին բացակայող ձայները և դիմեցին դատարան, դատարանը չեղյալ հայտարարեց որոշ ընտրատեղամասերի արդյունքներ, և հիմա ԲՀԿ–ն ունի նույնիսկ ավելի քիչ, քան անհրաժեշտ է՝ 3,89 %, քանի որ «մաթեմատիկան» արդարադատության դաշնակիցը չէ։ Վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է։ Յոթ ընդդիմադիր քաղաքական ուժ դատական հայց է ներկայացրել բոլոր արդյունքները չեղյալ համարելու համար։ Սակայն Փաշինյանը բավականին ագրեսիվորեն հասկացրել է, որ նոր ընտրություններ հաստատ չեն լինի, և սկսել է բոլոր ընդդիմադիր առաջնորդների դեմ ուղղված թիրախային արշավ։ «Երեխաների ապագային ուղղված ցանկացած սպառնալիք պետք է կանխվի օրորոցում։ Այդ սպառնալիքներն ունեն անուններ՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ։ Քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց», - խոստացել է զայրացած Նիկոլը։

Սրանք բռնապետության նշաններ չեն, սա արդեն պատրաստի բռնապետություն է, երբ գործադիր իշխանության ղեկավարը թիրախավորում է բառացիորեն ողջ ընդդիմությանը։ Եվ սրանք դատարկ սպառնալիքներ չեն. Փաշինյանին պետք է հավատալ։ Նա չի հապաղել անվտանգության ուժերը գործի դնել նույնիսկ պետականաստեղծ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ավելին, կուսակցական ընդդիմության առաջնորդների «ցուցակով» հետապնդումը ապագայի մասին չէ, այլ արդեն տեղի ունեցածի արձանագրում է։

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը ամբողջ ընտրարշավն անցկացրել է տնային կալանքի պայմաններում, նա Կաթողիկոսի հետապնդման վերաբերյալ իր մեկնաբանությունների պատճառով մեղադրվում է իշխանության զավթման կոչ անելու մեջ։ Սա քաղաքականացված արդարադատության կատարյալ օրինակ է, իսկ քաղաքականացված արդարադատությունը հոմանիշ է բռնաճնշումներին։ Եթե Կարապետյանը չլիներ ռուսամետ քաղաքական գործիչ, այլ հակառուս, ապա նրան Արևմուտքում կհայտարարեին խղճի բանտարկյալ։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է հանկարծակի դարձել քրեական գործի առարկա՝ կապված անշարժ գույքի հին գործարքների հետ։ Ավելի վաղ սահմանապահները խոչընդոտել էին Քոչարյանի դուրս գալը երկրից, ինչպես նախկինում խոչընդոտել էին նաև Գագիկ Ծառուկյանին, որին ուզում են դատել իբր հարկային խախտումների համար։

Կարճ ասած՝ ընդդիմության բոլոր առաջնորդները գտնվում են հետաքննության տակ։ Արժե հետևել, թե որքան արագ «երեխաների ապագայի համար սպառնալիք» կդառնա Արման Թաթոյանը՝ նախկին օմբուդսմենը, որը պատասխանատու էր իրավապաշտպանության համար Փաշինյանի կառավարման առաջին ժամկետի ընթացքում: Նրա կուսակցությունը՝ «Միասնության թևերը», անկախ էքզիթ-փոլերի համաձայն, անցել էր խորհրդարան, և հիմա Թաթոյանը ևս միացել է ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու պահանջով խմբային հայցին։

Կարապետյանի խոսքով, ընդդիմությունն այժմ համախմբվում է՝ Փաշինյանի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար, բայց, ինչպես արդեն նշվեց, ընդհանուր առմամբ, հայկական բռնապետության կառուցումն ավարտված է, ներկայում ընթացքի մեջ են «ներքին հարդարման» աշխատանքները։

Ինչ վերաբերում է փողոցային բողոքի ցույցերին, ապա Փաշինյանը թատերականորեն աղաչում է. «Խնդրում եմ, տվեք ինձ պատրվակ, որ բոլորին ջախջախեմ»։ Դա խաբեություն է, նրան պատճառ պետք չէ, նա կարող է անել այն, ինչ ուզում է։ Այս փուլում նրան անհրաժեշտ է միայն ևս մի քանի խորհրդարանական, քանի որ իր կուսակցությունը, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր վերահաշվարկներին և կառավարության օգտին «ճշգրտումներին», չի հասել իդեալական արդյունքի, այն է՝ սահմանադրական մեծամասնության։ Հավանական է, որ ճնշումների ու սպառնալիքների ներկայիս արշավը նպատակ ունի հենց ընդդիմադիր պատգամավորներից «դասալիքներ» ներգրավել։ Այսպիսով, Փաշինյանի շանսերը՝ հօգուտ իրեն վերաձևելու Սահմանադրությունը՝ Արցախից վերջնականապես հրաժարվելու, դեպի ՆԱՏՕ-ամետ կուրս փոփոխություն կատարելու և անձնակենտրոն բռնապետությունն ավարտին հասցնելու համար, այժմ կախված են նրանից, թե արդյոք հայաստանյան բոլոր ընդդիմադիր պատգամավորները կկարողանան միահամուռ կերպով լինել անկաշառ ու անվախ։ Հետևաբար, Փաշինյանի շանսերը լավն են, եթե միայն Սահմանադրական դատարանը հանկարծ «հակահեղափոխության ակտ» չիրականացնի՝ հօգուտ ընդդիմության վճիռ կայացնելով։ Այդ դեպքում դեռ կռիվ տվող կլինի։

Սա փոխաբերություն չէ. սա Փաշինյանի իրական բառապաշարն է, որը, կարծես, քաղված է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության պատմության դասագրքից։ Նա իր իշխանությունը անվանում է հեղափոխություն, իր հակառակորդները հակահեղափոխություն են, որը պետք է կանգնեցվի ամեն գնով։

Կովկասյան տաք լեչոն նույնը չէ, ինչ մոլդովական ճլորած սամիթը։ Մոլդովայում ևս Արևմուտքը հակառուսական կառավարությանը աջակցեց ամեն ինչում։ Սակայն այնտեղ կոշտ ավտորիտարիզմ չի ծաղկում. Մայա Սանդուին և նրա թիմին չեն բավականացնում անհրաժեշտ լիազորությունները։ Այլ է փաշինյանական Հայաստանի դեպքում։

Բայց ընդդիմության նկատմամբ լայնածավալ ճնշումները, ընտրությունների խիստ կասկածելի արդյունքները և ռեժիմի ղեկավարի կողմից զանգվածային զտումների սպառնալիքները բռնապետության գռեհիկ նշաններ են՝ ըստ բոլոր տեսակի դասագրքերի, որտեղ էլ որ դրանք հրատարակվեն՝ Սորոսի թե «Պրոսվեշչենիե» հրատարակչության կողմից։ Սա օբյեկտիվ տեսանկյունից նշանակում է, որ Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության, և Հայաստանի ու Փաշինյանի հետ ցանկացած ապագա հարաբերություն պետք է կառուցվի այդ հիմքի վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ