Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կասպից ծովում՝ Փիրալահի կղզու և ադրբեջանական Դյուբենդի ավանի միջև ընկած տարածքում, նավթային աղտոտում է արձանագրվել։ Դրա մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Աղբյուրների տվյալներով՝ հունիսի 19-ին «Ազնեֆտ» արտադրական միավորման ծառայությունները տեղեկություն են ստացել Դյուբենդիի լողափի շրջանում նավթի հետքերի մասին։ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, հայտնել է, որ մոտորանավակների և ուղղաթիռի օգտագործմամբ ջրային տարածքի նախնական զննման արդյունքում նավթային հետք է հայտնաբերվել։
Նախնական փուլում արտահոսքի ստույգ աղբյուրը տեսողականորեն պարզել չի հաջողվել, ուստի դիտարկվել են աղտոտման մի քանի հնարավոր տարբերակներ։ Միջադեպի հայտնաբերումից հետո ստորջրյա խողովակաշարով նավթի տեղափոխումն անմիջապես դադարեցվել է։
«Ազնեֆտ»-ի ջրասուզական ծառայության իրականացրած զննման արդյունքում ստորջրյա նավթամուղի վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ։ Ըստ նախնական վարկածի՝ դրանք կարող էին առաջանալ արտաքին ազդեցության, ենթադրաբար՝ խարսխի հետ շփման պատճառով։
Վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ խողովակաշարի վնասված հատվածը դուրս է բերվել շահագործումից մինչև վերականգնման ավարտը։ Հետևանքների վերացմամբ, ներառյալ ծովի և ափամերձ գոտու մաքրմամբ, համատեղ զբաղվում են Ադրբեջանի ԱԻՆ-ը և «Ազնեֆտ»-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



