Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական Անթալիայում բնակելի շենքի այգում Ռուսաստանի քաղաքացու մարմին է հայտնաբերվել, հաղորդում է Turizm News պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել Մուրատպաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում։ Տեղի բնակիչները եռահարկ շենքի տարածքում նկատել են առանց կենդանության նշանների տղամարդու և արտակարգ ծառայություններ կանչել։
Ժամանած բժիշկներն արձանագրել են ՌԴ քաղաքացի Սերգեյ Տրեմասովի մահը։ Մարմինն ուղարկվել է Անթալիայի Դատական բժշկության ինստիտուտ՝ փորձաքննություն անցկացնելու և մահվան ստույգ պատճառը պարզելու համար։
Պարբերականի տվյալներով՝ Տրեմասովը Անթալիա էր ժամանել հունիսի 10-ին տեղի օդանավակայանով՝ մարմնի հայտնաբերումից մոտ 12 օր առաջ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



