Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեման

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին օրերին քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական վարույթ նախաձեռնելու իրավապահների որոշումը։ Թեև շատերի համար դրա պատճառներն ակնհայտ են թվում՝ հաշվի առնելով վերջին տարիներին ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված բազմաթիվ աղմկահարույց գործերը, այնուամենայնիվ հետաքրքրություն է առաջացնում հասկանալ, թե այս անգամ ինչի մասին է խոսքը։

Պարզվում է՝ քննության առարկա է դարձել ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ շուրջ 22 տարի առաջ կայացված կառավարական որոշումը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին նախագահին վերագրվող հիմնական գործողությունն այն է, որ նա իր ստորագրությամբ հաստատել է կառավարության ընդունած որոշումը։

Սակայն հենց այստեղ էլ սկսվում են բազմաթիվ հարցադրումները։ Խնդիրն այն չէ միայն, որ խոսքը վերաբերում է վաղեմության չափազանց մեծ ժամկետ ունեցող իրադարձության։ Իրավական տեսանկյունից ևս առաջանում են լուրջ տարակուսանքներ։

Բանն այն է, որ տվյալ ժամանակահատվածում գործող Սահմանադրությամբ և օրենսդրությամբ Հանրապետության նախագահը պարտավոր էր վավերացնել կառավարության ընդունած որոշումները։ Դա նախագահի լիազորությունների և սահմանադրական պարտականությունների շրջանակում էր։ Միաժամանակ նախագահը չուներ կառավարության որոշումների նկատմամբ վետո կիրառելու կամ դրանք մերժելու իրավասություն։

Այս հանգամանքը նշանակում է, որ քննարկվող գործողությունը, ըստ էության, նախագահի կողմից իր սահմանադրական պարտականությունների կատարումն էր։ Հետևաբար առաջանում է հարց՝ որքանով է հնարավոր պատասխանատվություն պահանջել մի գործողության համար, որը տվյալ պահին օրենքով նախատեսված պարտադիր ընթացակարգ է եղել։

Բացի այդ, իրավաբանների շրջանում քննարկվում է նաև վաղեմության հարցը։ Շատերի գնահատմամբ՝ եթե նույնիսկ տեսականորեն գոյություն ունենային իրավական խնդիրներ, ապա համապատասխան ժամկետներն արդեն վաղուց սպառված են։

Այս ամենի ֆոնին իշխանությունների հերթական նախաձեռնությունը բազմաթիվ մեկնաբանների կողմից դիտարկվում է որպես իրավական հիմքերի առումով խոցելի գործընթաց։ Քննադատների կարծիքով՝ այնպիսի գործ է շրջանառության մեջ դրվում, որը հեշտությամբ կարող է վիճարկվել թե՛ իրավական, թե՛ տրամաբանական հարթություններում։

Ինչու է հենց հիմա կրկին ակտիվացվել այս թեման, արդեն առանձին քաղաքական քննարկման նյութ է։ Սակայն ակնհայտ է, որ նախաձեռնությունը հերթական անգամ լայն բանավեճ է առաջացրել թե՛ իրավական, թե՛ քաղաքական շրջանակներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա Կոստանյան