Իրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը վերականգնել է օդային երթևեկությունը երկրի ամբողջ տարածքում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-իսրայելական զորքերի հարձակման հետևանքով փակվել էր Իրանի ողջ օդային տարածքը, որը, հարձակումներով պայմանավորված, երբեմն բացվում ու կրկին փակվում էր։
Հունիսի 17-ին ԱՄՆ-ն ու Իրանը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր են ստորագրել։ Փաստաթղթով նախատեսվում է, որ կողմերը 60 օրվա ընթացքում պետք է համաձայնության գան պատերազմն ավարտելու շուրջ։
Սակայն հունիսի 20-ին Իրանը նորից հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ պատճառաբանելով Լիբանանում Իսրայելի իրականացրած գործողությունները։ Ինչի հետևել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



