Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում

Գերմանական «Berliner Zeitung» պարբերականում հրապարակված իր հեղինակային հոդվածում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հիմնավոր կասկածի տակ է դնում 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը, քանի որ ընտրական գործընթացն անցել է համակարգային ճնշումների և անհավասար պայմանների ներքո։ 

Հոդվածի առանցքային կետերն են. 

Վախի մթնոլորտ և քաղաքական հետապնդումներ. Քվեարկությունից ամիսներ առաջ հարյուրավոր ընդդիմադիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, իսկ կուսակցական տասնյակ անդամներ, ակտիվիստներ ու շտաբների համակարգողներ ձերբակալվել են հենց ընտրությունների նախաշեմին։ Այս ամենը, որն ուղղորդվել է նաև ապօրինի խուզարկություններով և այլ գործողություններով, սաստկացել է ընտրություններին նախորդող օրերին և ընտրության օրը։ Սա քաղաքացիների մեջ սերմանել է համոզմունք, որ ընդդիմադիր լինելը հղի է անձնական ռիսկերով։ 

Առաջնորդի մեկուսացում. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ապօրինի անազատության մեջ լինելու պատճառով, զրկված է եղել ընտրարշավին մասնակցելու և ընտրողների հետ շփվելու հնարավորությունից, ինչը կոպտորեն խախտել է մրցակցային հավասարությունը։ 

Վարչական ռեսուրս և մանիպուլյացիաներ. Իշխանությունները չարաշահել են պետական ապարատը՝ օգտագործելով գաղտնալսված հեռախոսազրույցների կտրտված և մոնտաժված հատվածներ ընդդիմությանը վարկաբեկելու համար։ Մասնավորապես, պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցները ուղղակիորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներում։ Բացի այդ, կառավարությունը հենց ընտրությունների նախաշեմին իրականացրել է սոցիալական և ֆինանսական աջակցության ծրագրեր, որոնք ընտրողների կողմից ընկալվել են որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված քարոզչական աջակցություն: Մեդիա դաշտում տիրել է ակնհայտ անհավասարություն, իսկ պետական միջոցները ծառայեցվել են իշխող ուժի քարոզչությանը։ 

Խախտումներ քվեարկության օրը. Արձանագրվել են իրավապահների և վարչական մարմինների կողմից անօրինական միջամտության դեպքեր և զինվորների կողմից արդեն իսկ լրացված քվեաթերթիկների կիրառում։ Երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկվել են և վերաքվեարկություն չի նշանակվել, ինչի պատճառով մեկ այլ ընդդիմադիր ուժի չի բավականացրել ընդամենը 0,002%՝ խորհրդարան անցնելու համար։ 

Օբյեկտիվություն. Բանն այն է, որ առանց վարչական ճնշումների, պետական ինստիտուտների միջամտության և անհավասար մրցակցային պայմանների, քաղաքական ուժերի հարաբերակցությունը լիովին այլ պատկեր կունենար։ Պաշտոնական թվերը պարզապես չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքն ու ուժերի փաստացի դասավորվածությունը: 

Հեղինակի խոսքով` ժողովրդավարությունը միայն քվեատուփը չէ, այլ առաջին հերթին հավասար հնարավորություններն ու ինստիտուցիոնալ չեզոքությունը, որոնք այս ընտրություններում լրջորեն վնասվել են։ 

Հոդվածը՝ այստեղ

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան