Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)
ՎԻԴԵՈԴանիական հանրահայտ Grundfos պոմպերի պաշտոնական ներկայացուցիչ և Հայաստանում Gold service-ի պաշտոնական գործընկեր GTS GROUP-ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց GRUNDFOS TECH DAY «Ոսկե ստանդարտ» մասնագիտական կոնֆերանսը, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին և ինժեներական ոլորտի բազմաթիվ հետաքրքրված հյուրերի։
GTS GROUP-ի հիմնադիր տնօրեն Տավրոս Գևորգյանն իր ելույթում ընդգծեց, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են նոր համագործակցությունների ձևավորման, ոլորտի մարտահրավերների քննարկման և առաջադեմ տեխնոլոգիական լուծումների ներկայացման համար։
Միջոցառման կարևորվեց նաև GTS ընկերության և «Ռենշին» ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ, որի նպատակն է ձևավորել երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություն՝ ժամանակակից հիդրո և էլեկտրատեխնիկական լուծումների կիրառման, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտների պատշաճ ջրամատակարարման ապահովման ուղղությամբ։
Կոնֆերանսի ավարտին անցկացվեց ինտերակտիվ մրցույթ, որի ընթացքում ոլորտային հարցերին ճիշտ պատասխանած երեք մասնակիցներ արժանացան խոշոր մրցանակների։ Մրցույթը միջոցառմանը հաղորդեց տոնական ավարտ և ընդգծեց մասնագիտական գիտելիքների կարևորությունը։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



