Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևին, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում դադարեցնել ամերիկյան զինված ուժերի օգտագործումը Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու համար, գրում է The Hill-ը։

Այս բանաձևը համատեղ է, այսինքն՝ ընդունվում է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից, սակայն օրենքի կարգավիճակ չունի և նախագահի ստորագրությունը չի պահանջում։

Սենատը քվեարկել է 50 «կողմ» և 48 «դեմ» ձայներով։ Նախաձեռնությանը աջակցածների թվում են եղել չորս հանրապետական սենատորներ՝ Ռենդ Փոլը, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին և Բիլ Քեսիդին։ Դեմոկրատների կողմից դեմ է քվեարկել միայն Ջոն Ֆեթերմանը։

Ավելի վաղ այս ամսին Ներկայացուցիչների պալատը ընդունել էր բանաձևը 215 ձայնով, դեմ էին հանդես եկել 208 կոնգրեսականներ։

Թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բանաձևին աջակցած հանրապետականները նախորդ շաբաթ արդեն քվեարկել էին նմանատիպ մեկ այլ նախաձեռնության օգտին՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից։ Այն չի հավաքել բավարար թվով ձայներ, նշում է պարբերականը։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե արդյոք երկրի նախագահն իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության երկար ժամանակ ռազմական գործողություններ վարել մեկ այլ պետության դեմ։ Թրամփի վարչակազմում ելնում են այն դիրքորոշումից, որ այս դեպքում սահմանափակումներ չկան։ Միևնույն ժամանակ շատ կոնգրեսականներ կարծում են, որ նման դեպքերում «կանաչ լույս» է պահանջվում ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանության կողմից։

1973 թվականի ռազմական լիազորությունների մասին օրենքի համաձայն՝ նախագահը պետք է դադարեցնի ռազմական գործողությունը 60 օր անց, եթե Կոնգրեսը չքվեարկի պատերազմ հայտարարելու օգտին կամ չընդունի ուժի կիրառումը թույլատրող օրենք։

Օրենքը թույլ է տալիս այդ ժամկետը մեկ անգամ երկարաձգել 30 օրով, սակայն միայն այն դեպքում, եթե նախագահը գրավոր հաստատի Կոնգրեսին, որ ամերիկյան զորքերի անվտանգ դուրսբերումն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ ԱՄՆ Կոնգրեսը մինչ այժմ չի հավանություն տվել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառմանը, իսկ Սպիտակ տունը հրապարակայնորեն չի հասկացնել տվել, որ նախատեսում է ստանալ նման թույլտվություն։

Ի պատասխան այս բանաձևի Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևի ընդունումը ժամանակավրեպ և անիմաստ էր, իսկ դրան աջակցած սենատորները այդպիսով օգնություն են ցուցաբերել Վաշինգտոնի հակառակորդներին։

«Այս սենատորները միայն բարդացրել են իմ աշխատանքը, բայց ես կհաղթահարեմ, այսպես թե այնպես, որովհետև ես միշտ հաղթահարում եմ»,- չորեքշաբթի Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Թեհրանն այժմ պատրաստ է Վաշինգտոնին տալ «գործնականում ամեն ինչ՝ տասնամյակների ընթացքում առաջին անգամ հարգանք ցուցաբերելով Միացյալ Նահանգների և նրա նախագահի նկատմամբ»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները