Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՏեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական սպառնալիքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ի՞նչ պետք է հասկանալ Ալիևի այն հայտարարությունից, երբ նա հրապարակայնորեն նշում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանա իրենց և իրենց քաղաքների նկատմամբ Հայաստանի օկուպացիոն ուժերի իրականացրած գործողությունները»։
Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է։ Այսինքն՝ ՀՀ իշխանությանը ստիպելով և «կուտ տալով»՝ հետ են կանգնեցրել բոլոր պահանջներից ու ակնկալիքներից, իսկ իրենք արհեստականորեն ստեղծված միֆերը փորձում են ձևակերպել որպես օրակարգ»,- նշել է նա։



