Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյից վերադարձած հումանիտար կազմակերպության բժշկի մոտ հայտնաբերել է Էբոլա, ինչը դարձել է երկրում հիվանդության առաջին դեպքը: Այս մասին գրում է Parisien թերթը՝ հղում անելով գերատեսչությանը:
«Ֆրանսիայում հայտնաբերվել է հումանիտար կազմակերպության բժիշկ-աշխատակցի մոտ Էբոլայով հիվանդացության առաջին դեպքը։ Առողջապահության նախարարությունը չորեքշաբթի օրը հաստատել է երկրում Էբոլա վիրուսով հիվանդացության առաջին դրական դեպքի բացահայտումը»,- ասվում է հրապարակման մեջ։
Սա առաջին դեպքն է, երբ այս տենդը ախտորոշվել է Ֆրանսիայում։ 2014 թվականին՝ Արևմտյան Աֆրիկայում բռնկված խոշոր համաճարակի ժամանակ, երկու հիվանդ ընդունվել էին Ֆրանսիա, սակայն միայն արտերկրում ախտորոշվելուց հետո։ Այդ ժամանակ, սակայն, մի քանի դեպք էր հայտնաբերվել Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում։
Ֆրանսիական դեպքը աֆրիկյան մայրցամաքից դուրս հայտնաբերված առաջին դեպքն է այս համաճարակի համար, որը տարածվում է նաև Ուգանդայում, և ներառում է վիրուսի հազվադեպ հանդիպող շտամը, որը հայտնի է որպես Բունդիբուգյո, որի դեմ չկա ոչ պատվաստանյութ, ոչ էլ հատուկ բուժում։
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հունիսի 21-ի համաճարակաբանական վերջին զեկույցի համաձայն՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) այժմ հաստատվել է Էբոլա վիրուսով վարակման ավելի քան հազար դեպք. հաստատվել է 1,048 դեպք, 202-ը՝ կասկածելի։ Էբոլան 267 մարդու մահվան պատճառ է դարձել։
Հետևեք մեզ՝ այստեղ



