Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կայացած հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն արմատական վերլուծության է ենթարկել Հայաստանի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերները՝ սուր քննադատության արժանացնելով գործող իշխանությունների որդեգրած կուրսը։ Բանախոսի գնահատմամբ, պաշտոնական Երևանի հռչակած խաղաղության օրակարգը զուրկ է իրական երաշխիքներից և գործուն քայլերից, ինչի հետևանքով պետությունը հայտնվել է անպաշտպան վիճակում՝ կանգնելով տարածքային նոր կորուստների և պետականության կորստի իրական վտանգի առջև։

Արշակ Կարապետյանը փաստել է, որ միջազգային ասպարեզում իշխանությունների վարած դիվանագիտությունը ձախողվել է՝ հանգեցնելով տարածաշրջանային ավանդական գործընկերների հետ հարաբերությունների ճգնաժամին և Հայաստանի լիակատար մարգինալացմանը։ Նրա խոսքով, տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևումների համատեքստում հայկական շահն այլևս հաշվի չի առնվում, իսկ հարևան պետություններն արդեն իսկ բացահայտ հավակնություններ են ձևավորում Հայաստանի ինքնիշխան տարածքների, մասնավորապես՝ Լոռու, Սյունիքի և Սևանի նկատմամբ։ Գեներալ-մայորն ընդգծել է, որ միակողմանի զիջումներն ու սեփական թուլության ցուցադրումը ոչ թե կանխում, այլ ընդհակառակը՝ անխուսափելի են դարձնում նոր պատերազմի հավանականությունը՝ խրախուսելով հակառակորդի ագրեսիվ նկրտումները։

Անդրադառնալով ներքին իրավիճակին և հանրային մոբիլիզացիային՝ նախկին նախարարը տեղեկացրել է, որ «Համահայկական ճակատ» շարժման կողմից Ազատության հրապարակում սկսված ստորագրահավաքը շարունակվում է և առաջիկայում ընդլայնվելու է նաև հանրապետության մարզերում։ Բանախոսը շեշտել է, որ քաղաքացիների կողմից ստացված ստորագրությունները հիմք կհանդիսանան հետագա քայլերի համար։ Ըստ Արշակ Կարապետյանի, ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ արդյունավետ ուղին սեփական ազգայինպետական շահերի գերակայությունն է, համակարգային կոռուպցիան իրապես արմատախիլ անելը և ռեսուրսների ճիշտ վերաբաշխումը։ Նա կանխատեսել է, որ առաջիկա ամիսներին երկրում սպասվում են նոր ընտրական գործընթացներ, որոնք հանդիսանալու են վերջին հնարավորությունը՝ ազգային իշխանություն ձևավորելու և հայկական պետականության կործանումը կանխելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան