Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել:

Ինչպես հաղորդում է CBS News հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին Էքսումա Քեյս արշիպելագի Սթենիել Քեյ կղզու մոտ, ուր երեխան ընտանիքի հետ եկել էր էքսկուրսիայի։

Բահամյան կղզիների ոստիկանության տվյալներով՝ տղան եղբոր հետ լողում էր ծովում, երբ մոտավորապես 15:30-ին նրա վրա շնաձուկ է հարձակվել։

Հարձակումից հետո տուժածին նավակով տեղափոխել են Նյու Փրովիդենս կղզի, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Նասաուն։ Այնտեղ նրան բժշկական օգնություն են ցուցաբերել։ Չորեքշաբթի օրվա դրությամբ երեխայի վիճակը կայուն է։

Իշխանություններն առայժմ չեն հայտնել, թե կոնկրետ ինչ վնասվածքներ է ստացել տղան և շնաձկան որ տեսակն է մասնակցել հարձակմանը։

Էքսումա Քեյսը համարվում է Բահամյան կղզիների ամենահայտնի զբոսաշրջային շրջաններից մեկը։ Տեղի ջրերը գրավում են լողի, սնորքելինգի և դայվինգի սիրահարներին՝ շնորհիվ մարջանյան ռիֆերի, խորտակված նավերի և հարուստ ստորջրյա աշխարհի, ներառյալ՝ ծովային կրիաները, կատվաձկները և շնաձկները։

Չնայած Բահամները դասվում են շնաձկների չհրահրված հարձակումների ամենամեծ քանակն ունեցող երկրների շարքին, նման դեպքերը խիստ հազվադեպ են լինում։ Շնաձկների հարձակումների միջազգային արխիվի տվյալներով՝ վերջին 400 տարվա ընթացքում կղզեխմբում պաշտոնապես նման միայն 30 միջադեպ է արձանագրվել։

Վերջին տարիներին Բահամներում շնաձկների հարձակումների զոհ են դարձել բազմաթիվ զբոսաշրջիկներ ԱՄՆ-ից։ 2025 թվականի փետրվարին երկու ամերիկուհի հարձակման են ենթարկվել Բիմինի կղզու մոտ լողալիս, նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել։

Նույն տարվա օգոստոսին 63-ամյա մի ամերիկացի լուրջ վիրավորվել էր Աբակո կղզու մոտ ստորջրյա որսի ժամանակ։ Էլ ավելի վաղ՝ 2024 թվականի հունվարին, շնաձուկը կծել էր Մերիլենդ նահանգից 10-ամյա մի տղայի ոտքը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին Բահամյան կղզիների ափերի մոտ մահացել էր Բոստոնից մի կին, որի վրա շնաձուկը հարձակվել էր թիավարմամբ լողատախտակով սահելու ժամանակ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Արտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը