ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ տնտեսությունը կանգնած է գնաճային նոր ճնշումների առաջ։ The New York Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Առևտրի նախարարության հրապարակվելիք տվյալները կարող են ցույց տալ, որ մայիսին սպառողական գների աճը կրկին արագացել է՝ հասնելով վերջին տարիների ամենաբարձր մակարդակներից մեկին։
Նախնական գնահատականներով՝ մայիսին գներն աճել են 0.5 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 4.1 տոկոսով։ Միևնույն ժամանակ, սննդամթերքի և էներգակիրների գները չհաշված հիմնական գնաճը կարող է կազմել 3.4 տոկոս, ինչը կլինի ամենաբարձր ցուցանիշը 2023 թվականից ի վեր։
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին կարող է անհրաժեշտ լինել ևս շուրջ երկու տարի՝ գնաճը նպատակային 2 տոկոսի մակարդակ վերադարձնելու համար։ Գնաճի արագացման հիմնական պատճառներից են Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը և էներգակիրների թանկացումը, որոնք մեծացնում են ամերիկյան ընտանիքների ֆինանսական բեռը և ստիպում շատերին օգտագործել իրենց խնայողությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ



