Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնային պատիժների կատարման ծառայության (ՖՍԻՆ) տվյալներով՝ հարկադիր աշխատանքների դատապարտված անձանց միջին աշխատավարձը 2026 թվականի առաջին եռամսյակում կազմել է 43,5 հազար ռուբլի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ցուցանիշը աճել է մոտ 16 տոկոսով՝ համեմատած 2025 թվականի հետ, երբ միջին աշխատավարձը կազմում էր 37,5 հազար ռուբլի։ Որոշ ուղղիչ կենտրոններում, օրինակ՝ Մորդովիայում, աշխատավարձը կարող է հասնել մինչև 100 հազար ռուբլու։
ՖՍԻՆ-ի տվյալներով՝ ներկայում Ռուսաստանում գործում է շուրջ 55 ուղղիչ կենտրոն և ավելի քան 350 համապատասխան բաժին, որտեղ աշխատանքային պատիժ է կրում մոտ 50 հազար մարդ։ Համեմատության համար՝ Ռոսստատի տվյալներով՝ 2026 թվականի մարտին Ռուսաստանի միջին աշխատավարձը կազմել է 112,6 հազար ռուբլի, իսկ մեդիանայինը՝ մոտ 75 հազար ռուբլի։
Հետևեք մեզ՝ այստեղ



