Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռոն Դեսանտիսը հայտարարել է Էվերգլեյդսի ճահճային տարածքում գտնվող հեռավոր օդանավակայանում տեղակայված «Ալիգատոր Ալկատրաս» միգրացիոն պահման կենտրոնի փակման մասին, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Հաստատությունը դադարեցրել է իր աշխատանքը բացվելուց ավելի քան մեկ տարի անց։

Դեսանտիսը նշել է, որ կենտրոնն ի սկզբանե դիտարկվում էր որպես ժամանակավոր լուծում՝ մինչև ձերբակալված ներգաղթյալների տեղավորման համար ավելի մշտական օբյեկտների հայտնվելը։ Այժմ դաշնային իշխանությունները տիրապետում են բավարար հզորությունների՝ նրանց պահելու համար։

«Այն կատարեց իր խնդիրը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նահանգապետը։

Հունիսի սկզբին իշխանություններն արդեն հայտարարել էին հաստատության ժամանակավոր փակման մասին և այնտեղ պահվող բոլոր մարդկանց տեղափոխել այլ կենտրոններ։ Որպես պաշտոնական պատճառ նշվել էր փոթորիկների սեզոնի սկիզբը, որի պատճառով Էվերգլեյդսում մարդկանց գտնվելը համարվել էր ոչ անվտանգ։

Կենտրոնը ստեղծել էր Դեսանտիսի վարչակազմը 2025 թվականին՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Նահանգապետը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատությունն անվանում էին անօրինական ներգաղթյալների արտաքսման քաղաքականության կարևոր տարր։

Նահանգի իշխանությունների տվյալներով՝ կենտրոնով անցել է շուրջ 21 հազար մարդ, որոնք հետագայում արտաքսվել են ԱՄՆ-ից։

Միաժամանակ, իրավապաշտպան կազմակերպությունները և ներգաղթյալների փաստաբանները բազմիցս քննադատել են հաստատությունում պահման պայմանները։

Ձերբակալվածները դժգոհում էին փաստաբանների հասանելիության դժվարություններից, հակասանիտարական վիճակից, միջատներից, կոյուղու հետ կապված խնդիրներից և սննդի որակից։ Հաղորդվում էր նաև կեղտաջրերով հեղեղված սենյակների և մոծակների մեծ քանակության մասին։

Ներգաղթյալների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ կենտրոնի փակումը չի լուծում մարդկանց երկարատև կալանքի տակ պահելու խնդիրը։

Նրանց կարծիքով՝ նախագծից հիմնական օգուտը ստացել են կապալառուներն ու մասնավոր ընկերությունները, որոնք միլիոնավոր դոլարներ են վաստակել դրա սպասարկման վրա։

Ընդ որում, Դեսանտիսը նշել է, որ Էվերգլեյդսի օդանավակայանը, որի շուրջ կառուցվել էր կենտրոնը, կշարունակի օգտագործվել նաև օբյեկտի փակումից հետո։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության