Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հասել է 235-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 235-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոն:
«Այսօրվա ժամը 19:00-ի դրությամբ մենք օգնություն ենք ցուցաբերել ավելի քան 4,300 տուժածի: Նրանց մեծ մասը ստացել է թեթև վնասվածքներ, սակայն կան նաև միջին և ծանր վիճակում գտնվող հիվանդներ, շատերին վիրահատական միջամտություն է պահանջվել: 235 մարդ արդեն կյանքի նշաններ չուներ կամ մահացել է բուժհաստատություններ ընդունվելուց անմիջապես հետո»,- ասել է նա:
Ամենաբարդ իրավիճակը շարունակում է մնալ Լա Գուայրա նահանգում, որտեղ գրանցվել է զոհերի և վիրավորների ամենամեծ թիվը, ընդգծել է գերատեսչության ղեկավարը: Այնտեղ աշխատում են զինված ուժերի, Վենեսուելայի Կարմիր խաչի և նույնիսկ մասնավոր կլինիկաների դաշտային հոսպիտալները:
Նախարարի խոսքով՝ երկրաշարժից անմիջապես հետո ողջ երկրում գործի է դրվել արտակարգ իրավիճակներին արձագանքման պետական մեխանիզմը: Ամենաշատ տուժած շրջաններ են ուղարկվել ավելի քան 5,000 բուժաշխատողներ, այդ թվում՝ ավելի քան 1200 բժիշկ:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան. մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։
Հետևեք մեզ՝ այստեղ



