Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաղը՝ հունիսի 27-ին, Սև ծովի շրջաններից Հայաստան ներթափանցում է հերթական ցիկլոնը, վաղը ողջ օրվա ընթացքում ցիկլոնը կպտտվի Հայաստանի տարածքում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հունիսի 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և տեղ-տեղ կտեղա կարկուտ։
Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկային ժամերին այսօրվա համեմատ երկրի ողջ տարածքում կնվազի 4-5 աստիճանով։
Հունիսի 28-ից սկսած 5 օր ողջ տարածքում կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը, որքան որ նվազել էր, այդքան կբարձրանա»,-ասել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



