Դանակով զինված տղամարդը հարձակվել է հիվանդանոցի աշխատակիցների և հիվանդների վրա. չորս վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանի հարավում գտնվող Յաստժեբիե-Զդրույ քաղաքի հիվանդանոցում դանակով զինված տղամարդը հարձակվել է բժշկական անձնակազմի և հիվանդների վրա։ Միջադեպի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքի ոստիկանության խոսնակ Հալինա Սեմիկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը ձերբակալվել է և գտնվում է իրավապահների վերահսկողության տակ։
Հիվանդանոցի տնօրեն Արթուր Պլոխի խոսքով՝ տուժածների թվում են մեկ բժիշկ, մեկ բուժքույր և երկու հիվանդ։
«Բուժքույրը ստացել է համեմատաբար թեթև վնասվածք՝ ձեռքի շրջանում։ Մյուս երեք տուժածները կրծքավանդակի հատվածում ստացել են դանակի հարվածներ, իսկ նրանցից մեկը նաև պարանոցի շրջանում վնասվածք ունի։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայուն», - ասել է նա։
Դեպքի դրդապատճառներն ու բոլոր հանգամանքները դեռևս պարզվում են։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները՝ դատախազության հսկողությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



