Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասել է առնվազն 235-ի, իսկ ավելի քան 4300 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Երկրաշարժերը տեղի են ունեցել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 18:04-ին, երբ երկիրը նշում էր ազգային տոնը, ինչի պատճառով շատ քաղաքացիներ գտնվել են իրենց տներում։ Առաջին ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ, իսկ ընդամենը մի քանի վայրկյան անց գրանցվել է երկրորդ՝ ավելի ուժեղ՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժը։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկու երկրաշարժերն էլ եղել են մակերեսին մոտ, ինչը զգալիորեն մեծացրել է ավերածությունների մասշտաբը։

Ամենաշատը տուժել են մայրաքաղաք Կարակասը և հարակից Լա Գուայրա քաղաքը, որտեղ բազմաթիվ շենքեր փլուզվել են։ Փլատակների տակից դեռևս լսվում են օգնության կանչեր, իսկ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է շարունակել աճել։

Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսի խոսքով՝ վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է առնվազն 250 շենք, որոնց մեծ մասը գտնվում է Լա Գուայրայում։ Միայն Կարակասի Չակաո համայնքում փլուզված շենքերից մեկում հաստատվել է 11 մարդու մահը, իսկ 23 մարդ հաջողվել է փրկել։

Ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն հայտնել է, որ երկրաշարժերից վնասներ են կրել նաև Տրուխիլիո, Յարակույ, Կարաբոբո, Արագուա և Միրանդա նահանգները։

Երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրություն և տեղեկացրել, որ հիմնական միջազգային օդանավակայանը՝ Մայկետիայի «Սիմոն Բոլիվար» օդանավակայանը, փակվել է լուրջ վնասների պատճառով։ Երկրաշարժերից հետո գրանցվել է նաև առնվազն 30 հետցնցում։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը զգուշացրել է, որ աղետի իրական հետևանքները դեռևս ամբողջությամբ հայտնի չեն։ Գերատեսչության գնահատմամբ՝ կա 42 տոկոս հավանականություն, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 10 հազար մարդուն, և 33 տոկոս հավանականություն, որ այն կարող է անցնել 100 հազարը։ Միաժամանակ մասնագետներն ընդգծում են, որ այս գնահատականները կանխատեսումներ չեն, այլ արտակարգ իրավիճակների արձագանքման համար նախատեսված մոդելային հաշվարկներ։

Մի շարք երկրներ արդեն օգնություն են առաջարկել Վենեսուելային։ ԱՄՆ-ն հայտարարել է 150 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին և տարածաշրջան է ուղարկում որոնողափրկարարական խմբեր, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ և նավեր։ Փրկարարական աշխատանքներին աջակցություն են հայտնել նաև Դոմինիկյան Հանրապետությունը, Էլ Սալվադորը, Մեքսիկան և Կատարը։

Մասնագետների գնահատմամբ՝ սա Վենեսուելայում գրանցված ամենահզոր երկրաշարժերից մեկն է վերջին ավելի քան մեկ դարի ընթացքում և ամենաուժեղը՝ 1900 թվականից ի վեր։ Միաժամանակ շարունակվող հետցնցումները և վնասված ենթակառուցվածքները զգալիորեն բարդացնում են որոնողափրկարարական աշխատանքները։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության