Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երևանում հունիսի 26-ի և 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հունիսի 26-ին կեսօրից հետո, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Հետևեք մեզ՝ այստեղ



