Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկներ Մայք Թայսոնի և Ֆլոյդ Մեյվեզերի միջև ցուցադրական մենամարտը կարող է կայանալ սեպտեմբերի վերջին։ Այս մասին հայտնել է CSI փրոմոութերական ընկերության իրավաբան Ջադ Բերնշտեյնը։
Ավելի վաղ CSI-ը դատական հայց էր ներկայացրել Մեյվեզերի դեմ՝ պնդելով, որ բռնցքամարտիկին վճարել է 4,65 միլիոն դոլար կանխավճար՝ Թայսոնի և Մենի Պակյաոյի դեմ նրա մենամարտերի կազմակերպման բացառիկ իրավունքների համար։ Սակայն Ֆլոյդը հունիսի 27-ին մենամարտ է նշանակել հայտնի քիքբռնցքամարտիկ Մայք Զամբիդիսի հետ, ինչը հանդիսանում է պայմանագրի կոպիտ խախտում։
Հունիսի 25-ին Նյու Յորքում կայացել է բանավոր լսում՝ Մեյվեզեր-Զամբիդիս մենամարտի անցկացումը դատական կարգով արգելելու վերաբերյալ։ Լսումների ընթացքում CSI-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թայսոն – Մեյվեզեր մենամարտի նախնական ամսաթիվը սեպտեմբերի 26-ն է, իսկ Մեյվեզերի և Պակյաոյի միջև դիմակայությունը կարող է կայանալ հաջորդ տարվա հունվարին։
Հիշեցնենք, որ Մայք Թայսոնը վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2024 թվականի նոյեմբերին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով բլոգեր-բռնցքամարտիկ Ջեյք Փոլին։ Թայսոնի ակտիվում կա 50 հաղթանակ (44-ը՝ նոկաուտով) և 7 պարտություն։
Ֆլոյդ Մեյվեզերն իր վերջին մենամարտը անցկացրել է 2024 թվականի օգոստոսին՝ մրցելով Ջոն Գոտի երրորդի հետ։ Այդ դիմակայությունում հաղթող չէր գրանցվել, քանի որ այն կրում էր ցուցադրական բնույթ և հաղթանակ կարող էր արձանագրվել միայն նոկաուտի դեպքում։ Անպարտելի Ֆլոյդի հաշվին գրանցված է 50 պաշտոնական հաղթանակ (27-ը՝ նոկաուտով)։
Հետևեք մեզ՝ այստեղ



