Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանն այսօր վերահաստատել է, որ իրեն է պատկանում Հորմուզի նեղուցով նավարկությունը վերահսկելու իրավունքը և զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին՝ չաջակցել ԱՄՆ-ին։ Այս հայտարարությունը հնչել է Օմանի մերձակայքում նավի վրա տեղի ունեցած հարձակումից մեկ օր անց:
Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկությունը չի կարող երաշխավորվել անորոշ պայմանավորվածությունների, շրջանցիկ երթուղիների կամ այնպիսի որոշումների պայմաններում, որոնք հաշվի չեն առնում Իրանի դերը որպես ափամերձ պետություն», - X-ում գրել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ավարտելով Պարսից ծոցի երկրներ կատարած այցը, նախօրեին լրագրողներին ասել է, որ եթե Իրանը սպառնա կամ արգելափակի նեղուցով անցնող նավերը, ապա «մենք խնդիր կունենանք»:
Ռուբիոն և Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը (GCC) համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Հորմուզի նեղուցում ապահովել «ազատ, անվերապահ և անսահմանափակ նավարկություն»՝ առանց տուրքերի կամ «վերահսկողություն հաստատելու փորձերի»:
Հետևեք մեզ՝ այստեղ



