Երևան, 15.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում ձևավորված քաղաքական դիսկուրսի առանցքային առանձնահատկություններից մեկն այն էր, որ գործող իշխանությունը սեփական լեգիտիմության հիմքում դրեց երկու հիմնարար թեզ։ Առաջինը վերաբերում էր այն պնդմանը, որ իրենց իշխանությունը ունի ժողովրդի աջակցությունը։ Երկրորդ առանցքային թեզը վերաբերում էր ընտրական գործընթացների որակական փոփոխությանը, ի մասնավորի՝ նրան, որ ընտրակեղծիքները բացառված են, վարչական ճնշումները վերացված են, իսկ քաղաքացիների կամարտահայտությունը պաշտպանված է ցանկացած միջամտությունից։

Այս երկու թեզերը երկար ժամանակ իշխանության քաղաքական ինքնաներկայացման հիմնական հենասյուներն էին և, ըստ էության, հանդիսանում էին այն գաղափարական հիմքը, որի վրա կառուցվում էր ամբողջ «հետհեղափոխական» քաղաքական համակարգը։ Սակայն քաղաքական գործընթացների զարգացման միտումները ցույց են տալիս, որ ժամանակի ընթացքում հենց այս երկու առանցքային թեզերն էլ հայտնվել են լրջագույն փորձության առաջ։ Ընտրական վերջին գործընթացների շուրջ ծավալված զարգացումները, ընտրությունների արդյունքների վիճարկումը, քաղաքական ուժերի կողմից հնչեցված մեղադրանքները, ինչպես նաև իրավական հարթությունում սկսված գործընթացները վկայում են, որ իշխանության կողմից տարիներ շարունակ ձևավորված քաղաքական նարատիվը պարզապես փլուզվում է։

Առաջին հերթին անհրաժեշտ է անդրադառնալ համաժողովրդական աջակցության մասին թեզին։ Իշխանության ներկայացուցիչները երկար ժամանակ շեշտում էին, որ իրենք ներկայացնում են ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը և ունեն համազգային մանդատ։ Փաշինյանն անգամ իրենց գործողություններն արդարացնում էր ժողովրդի անունից, ինչքան էլ որ այդ քայլերը հակասեին ժողովրդավարության տառին և ոգուն։ Սակայն քաղաքական տեսության մեջ «համաժողովրդական իշխանություն» հասկացությունը ոչ միայն ընտրություններում հաղթանակի փաստն է ենթադրում, այլ նաև հանրային լայն կոնսենսուսի առկայություն։

Եթե իշխանությունը չի ստանում ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը, ապա «համաժողովրդական» բնորոշման կիրառումն արդեն դառնում է, մեղմ ասած, վիճելի։

Հունիսի 7-ին կայացած ընտրություններում ՔՊ-ն չի ստացել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների ավելի քան 50 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ պարզ մաթեմատիկական հաշվարկով ընտրողների մեծ մասը մերժել է գործող իշխանության քաղաքական օրակարգն ու քայլերը։ Այս պայմաններում իշխանության համար այլևս անլուրջ կլինի շարունակել խոսել այն մասին, թե իրենց օրակարգը ներկայացնում է ամբողջ ժողովրդի կամ նույնիսկ ժողովրդի մեծամասնության քաղաքական կամքը։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի իրավիճակի, երբ իշխանությունը ընտրություններին մասնակցել է զգալի ինստիտուցիոնալ առավելություններով։ Քաղաքական գիտության մեջ ընդունված է, որ իշխանության համար բնականորեն գոյություն ունեն մի շարք առավելություններ՝ վարչական ռեսուրսի հասանելիություն, պետական կառավարման համակարգի վերահսկողություն, տեղեկատվական առավելություններ, արտաքին գործընկերների հետ ուղղակի հաղորդակցության հնարավորություն, ինչպես նաև պետական օրակարգի ձևավորման մենաշնորհ։ Իսկ Հայաստանի պարագայում ՀՀ իշխանությունները գործի էին դրել վարչական ռեսուրսների ողջ բազան, գործարկել իրավապահ համակարգի լծակները ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու և նրանց վարկաբեկելու նպատակով, առկա էր բացարձակ անհավասար մրցակցություն։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունն ուներ Արևմուտքի մեծ աջակցությունը, որն արտահայտվում էր նաև հրապարակային մակարդակով, անթաքույց, բացեիբաց։ Եթե նույնիսկ այս բոլոր հնարավորությունների պայմաններում իշխանությունը չի կարողանում ապահովել մեծամասնություն, ապա դա խոսում է հասարակության ներսում իշխող ուժի օրակարգի նկատմամբ վստահության էական նվազման և բուն քաղաքական ուժի «մաքուր» քվեների շատ փոքր թիվ կազմելու մասին։ Այս պարագայում դժվար է չհամաձայնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ եթե նման ռեսուրսների տիրապետեր բացարձակ անհայտ մի գործիչ կամ քաղաքական ուժ, առավել ևս նրա օգտին ներգրավվեին արտաքին առաջնորդներ, ապա այդ ուժը պակաս քվե չէր ստանա, քան գործող իշխանությունն է ստացել։

Ինչ վերաբերում է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների հետ կապված թեզերին, ապա դա ևս քարուքանդ եղավ այս ընտրությունների ժամանակ։ Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցած մի շարք քաղաքական ուժեր կասկածի տակ են դրել այս ընտրությունների լեգիտիմությունը։ Ու սա այն պարագայում, երբ Փաշինյանը տարիներ առաջ հայտարարում էր, թե «ձեռքերս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի»։ Այն փաստը, որ յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները, ինքնին քաղաքական կարևոր ցուցիչ է։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, արդեն իսկ առկա է մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը լրջորեն կասկածի տակ է դրվել քաղաքական դաշտի զգալի հատվածի կողմից։

Ժողովրդավարական համակարգերում ընտրությունների լեգիտիմությունը պայմանավորված է ոչ միայն իրավական ընթացակարգերի պահպանմամբ, այլ նաև քաղաքական սուբյեկտների և հասարակության կողմից արդյունքների ընդունելիությամբ։ Եթե ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի զգալի մասը հայտարարում է, որ ընտրությունները չեն արտացոլել քաղաքացիների իրական կամքը, կամ որ առկա են եղել մանիպուլ յացիաներ, ապա սա վկայում է քաղաքական համակարգում վստահության ճգնաժամի առկայության մասին։ Ի վերջո, որևէ քաղաքական ուժ առանց քաղաքական հիմքերի սովորաբար չի դիմում երկրի բարձրագույն սահմանադրական ատյանին, քանի որ նման քայլը ենթադրում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական պատասխանատվություն։

Հատկապես զգայուն է այն հարցը, որ, ըստ քննադատների, ընտրական գործընթացների ընթացքում տեղի ունեցած որոշ մանիպուլ յացիաների հետևանքով խորհրդարանից դուրս է մնացել քաղաքական ուժ, որն իրականում հաղթահարել էր անցողիկ շեմը։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ խոսքը վերաբերում է շուրջ երեք հազար քվեի տարբերությանը, դա ինքնին նշանակում է շուրջ 60 հազար ձայնի զրոյացում, ավելին՝ մանդատների փաստացի յուրացում գործող իշխանության կողմից: Ըստ այդմ, խնդիրը միայն թվաբանական չէ։ Խորհրդարանական ընտրակարգի առանձնահատկությունն այն է, որ համամասնական համակարգերում նույնիսկ համեմատաբար փոքր թվով ձայների փոփոխությունը կարող է էապես փոխել մանդատների բաշխումը։ Այսինքն, խոսքը ոչ միայն մի քանի հազար ձայնի մասին է, այլև խորհրդարանական ներկայացվածության, քաղաքական բազմակարծության և իշխանության ու ընդդիմության հարաբերակցության փոփոխության։

Եթե իրականում ընտրական մանիպուլ յացիայի հետևանքով քաղաքական ուժը զրկվել է խորհրդարան մտնելու հնարավորությունից, ապա սա արդեն ոչ թե առանձին ընտրախախտման, այլ քաղաքական ներկայացուցչության խաթարման խնդիր է։ Այդ պարագայում խոսքը վերաբերում է տասնյակ հազարավոր քաղաքացիների քաղաքական կամքի փաստացի անտեսմանը և խորհրդարանական համակարգի ներքին հավասարակշռության խախտմանը։ Իսկ եթե որևէ քաղաքական ուժի չներկայացվածության հետևանքով վերաբաշխվում են նաև մանդատները, ապա փոխվում է ամբողջ քաղաքական համակարգի կոնֆիգուրացիան, ինչը կարող է ազդեցություն ունենալ հետագա օրենսդրական և քաղաքական գործընթացների վրա։

Այս ամենը վկայում է «հետհեղափոխական» քաղաքական մոդելի խորքային ճգնաժամի մասին։ Եթե 2018 թվականին քաղաքական լեգիտիմության հիմնական աղբյուրը հեղափոխական մանդատն էր, ապա ժամանակի ընթացքում այդ մանդատը պետք է վերածվեր ինստիտուցիոնալ լեգիտիմության։ Իսկ ինստիտուցիոնալ լեգիտիմությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ընտրական համակարգի նկատմամբ առկա է համընդհանուր վստահություն, քաղաքական մրցակցությունը համարվում է արդար, իսկ պարտված կողմերը պատրաստ են ընդունել արդյունքները։ Այսօր, սակայն, ակնհայտ է, որ քաղաքական դաշտում նման կոնսենսուս գոյություն չունի։ Ընդհակառակը, ձևավորվում է մի իրավիճակ, երբ իշխանության գլխավոր քաղաքական թեզերը՝ համաժողովրդական աջակցությունը և ընտրությունների անբասիրությունը, ուղղակի փլուզվում են։ Արդյունքում քաղաքական համակարգը կանգնում է նոր իրողության ու ճգնաժամի առաջ, որտեղ իշխանությունը ստիպված է լինելու ոչ թե հղում կատարել 2018 թվականի իրադարձություններին կամ նախկին ձեռքբերումներին, այլ ապացուցել իր լեգիտիմությունը յուրաքանչյուր նոր քաղաքական գործընթացում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պեսկով. Ռուսաստանն ուժով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե համաձայնության չգա Եվրոպայի հետ Ռուսաստանի «ստվերային նավատորմը» ԵՄ-ի ուշադրության կենտրոնում է Պռոշյան բնակավայրում «Volkswagen»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մшhացել է Լատվիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր Սևանա լճում սիգի որսն արգելվում է․ կսահմանվի ուժեղացված հսկողություն ԱՄՆ-ն առաջին անգամ Ճապոնիայում գտնվող իր ռազմակայանում տեղակայել է F-15EX կnրծանիչներ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ դեսպան 23-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ գործարքով հետաքրքրված է ԱՊԼ-ի չորս ակումբ Չինաստանը դեմ է Ուկրաինայի պատերազմը՝ Պեկին-Մոսկվա-Վաշինգտոն հանդիպման օրակարգում ընդգրկելուն Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների շուրջ նոր գաղափարները կարող են ճեղքnւմների հանգեցնել. Քուշներ Բելառուսը Եվրոպայում պատերազմի նախապատրաստության նշաններ է տեսնում Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Ալիևի նամակը Պաղեստինի նախագահին․ անսպասելի անդրադարձ Հայաստանին ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ. շնորհավորանքին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանությունը Բայդենը խախտել է լռությունը․ կոշտ մեղադրանքներ Նեթանյահուի հասցեին Պեսկով․ Եվրոպայում անվտանգության հարցերը քննարկելն անիմաստ է, եթե եվրոպացիները խաղաղություն չեն ցանկանում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների երկու հրթիռ որսալու մասին Իսրայելի բանակը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման նախապատրաստման մասնակից, ՀԱՄԱՍ-ի հրամանատարի վերացման մասին Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովՌոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զոհվել է Մեկ զոհ, մեկ վիրավոր․ Հարսանիքի մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել Ռուսաստանն ամերիկյան կողմի հետ քննարկում է ուկրաինական հարցը․ Լավրով Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ռազմական հարձակումներն անպատասխան չեն մնա Պեսկով․ Եվրոպայի բանակցողները դեռ կապ չեն հաստատել Ռուսաստանի հետ Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 15-ի դրությամբ Մերաբ Դվալիշվիլին կոչ է արել ազատ արձակել Ուսման Նուրմագոմեդովին Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Ռոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակnւմից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զnհվել է Գերմանիայում երտասարդները կրկին բողոքի ցույցեր են անցկացվել. Բեռլինում բերմшն է ենթարկվել 22 մարդ, տուժել են ոստիկաններ Ավելի քան 130 000 մարդ ստորագրել է Nvidia-ի ղեկավարին պաշտոնում վերականգնելու պահանջագիրը Գործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը. ՆԳՆ խոսնակ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը` Լատվիայի դեմ խաղում Թրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ Քուշներ Հայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչ Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր Նոր պատերшզմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Իրանի խորհրդարանի խոսնակ ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի ՀՕՊ օբյեկտների վրա հարձակման մասին Լարսը բաց է Միլեյը հայտարարել է 2027 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասինՁմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալ Զելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Ուկրաինան առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, որտեղ նա պետք է զբաղեցնի իր լիարժեք տեղը. Մակրոն Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Իրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿ Գյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Պորտուգալիան սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուց Փաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ