Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից հայաստանյան քաղաքական դիսկուրսում պարբերաբար շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որն իր հուզական հնչեղությամբ գրավիչ է, սակայն քաղաքագիտական և իրավական առումով՝ բացարձակապես սնանկ։ Խոսքը ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու կամ դրանք «չվերցնելու» պահանջի մասին է։ Այս թեզը հաճախ մատուցվում է որպես սկզբունքայնության գագաթնակետ, մինչդեռ իրականում այն արհեստածին է, հանրային հուսահատության վրա կառուցված և զուրկ քաղաքական բովանդակությունից։ Իշխանափոխությունը մեխանիկական կամ սիմվոլիկ ակտ չէ, այն չի կարող տեղի ունենալ «օդից»։ Դա բարդ, ինստիտուցիոնալ և իրավաքաղաքական ընթացակարգերի համալիր է, որտեղ մանդատը ոչ թե արտոնություն է, այլ իշխանության փոփոխության հասնելու առանցքային գործիք։

Ցանկացած համակարգում իշխանափոխության իրավական հանգրվանը միշտ անցնում է խորհրդարանով։ Ազգային ժողովի լուծարումը, կառավարության անվստահությունը կամ վարչապետի փոփոխությունը պահանջում են հստակ ընթացակարգեր, որտեղ ուժերի բալանսի փոփոխությունը պարտադիր պայման է։ Մանդատները վայր դնելով՝ ընդդիմությունը ոչ թե թուլացնում է իշխանությանը, այլ նրան օժտում է բացարձակ հայեցողությամբ՝ ճանապարհ հարթելով միակուսակցական դիկտատուրայի համար։

Նույնիսկ ամենախոր քաղաքական ճգնաժամերի պարագայում, երբ օրակարգում հայտնվում է Ազգային ժողովի լուծարման հարցը, այդ պրոցեսի կառավարելիության և իրավական ձևակերպման մեջ ընդդիմության դերակատարությունը մնում է առանցքային։

Քաղաքականության մեջ պարզ մեխանիկական իշխանափոխություն գոյություն չունի։ Նույնիսկ այն դեպքում, երբ փողոցում առկա է հսկայական հանրային ճնշում, այդ ճնշումը պետք է կապիտալիզացվի և իրավական ձևակերպում ստանա խորհրդարանի դահլիճում։ Եթե դիտարկենք 2018 թվականի իրադարձությունները, ապա ակնհայտ է, որ չնայած համաժողովրդական մեծ ճնշմանը և գործող համակարգի փաստացի փլուզմանը, Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում տեղի ունեցավ բացառապես Ազգային ժողովում՝ սահմանադրական ընթացակարգերով։ Խաղաղ իշխանափոխության այդ պրոցեսում գործող մեծամասնության մի քանի պատգամավորներ ստիպված եղան քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին։ Եթե խորհրդարանում չլիներ ընդդիմադիր խմբակցություն՝ իր գործող մանդատներով և թեկնածու առաջադրելու իրավական հնարավորությամբ, փողոցի էներգիան կա՛մ կգնար դեպի անկառավարելի բախումներ, կա՛մ կմարեր իրավական փակուղու պատճառով։

«Մանդատները վայր դնելու» պահանջը հաճախ գեներացվում է կա՛մ էմոցիոնալ դաշտում գործող անհատների, կա՛մ հենց իշխանական քարոզչամեքենայի կողմից, որի համար ձեռնտու է ազատվել խորհրդարանական վերահսկողությունից։ Ի՞նչ է տեղի ունենում մանդատները վայր դնելուց հետո։ Խորհրդարանը չի դադարում գործել, այն շարունակում է ընդունել օրենքներ և վավերացնել միջազգային պայմանագրեր՝ արդեն առանց որևէ դիմադրության։ Արդյունքում ընդդիմությունը պարզապես զրկվում է ամբիոնից, միջազգային պատվիրակությունների հետ պաշտոնական շփումների ձևաչափից, քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և Սահմանադրական դատարան դիմելու լիազորություններից։ Պայքարի խորհրդարանական գործիքակազմից կամավոր հրաժարումը ոչ թե հարված է իշխանությանը, այլ սեփական դիրքերի կամավոր հանձնում։

Մանդատը պատգամավորի սեփականությունը չէ, այն ընտրողի կողմից տրված վստահության և պայքարի լեգիտիմ հանձնարարական է։ Իշխանափոխությունը պահանջում է քաղաքական հասունություն, ռազմավարական համբերություն և բոլոր հնարավոր հարթակների՝ թե՛ փողոցի, թե՛ խորհրդարանական ամբիոնի համադրում։ Մանդատները չվերցնելու կամ դրանք վայր դնելու թեման արհեստածին է և քաղաքականապես անպատասխանատու, քանի որ իրական քաղաքական արդյունքի հասնում են ոչ թե գործիքները դեն նետելով, այլ դրանք նպատակային ու հմտորեն կիրառելով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»ԱՄՆ-ի օդային հաղորդակցության լայնածավալ խափանումից տուժել է մոտ 1,5 մլն մարդ Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars