Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում կստեղծվի բջջային սարքերի IMEI համարների բազա՝ կիբեռխարդախության դեմ պայքարի համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը, ի թիվս այլ հարցերի, սահմանում է բջջային սարքերի IMEI համարների տվյալների բազայի աշխատանքի սկզբունքները, հաղորդում է ТАСС-ը։
Նոր նորմը ներառված է կիբեռխարդախության դեմ պայքարի միջոցառումների երկրորդ փաթեթում։ Բազայում կներառվեն տեղեկություններ այն բջջային սարքերի մասին, որոնց օգտագործումը թույլատրված կամ արգելված է Ռուսաստանի տարածքում գործող կապի ցանցերում։
ՌԴ կառավարությունը կսահմանի համակարգին ներկայացվող պահանջները, դրա գործառնության կանոնները և այլ տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության կարգը։
Ինչպես պարզաբանվել էր ավելի վաղ, Ռուսաստան ներմուծված յուրաքանչյուր բջջային սարք ստանալու է եզակի 15-նիշանոց IMEI համար։ Դրա օգնությամբ նախատեսվում է նույնականացնել սարքերը և ստուգել դրանց կարգավիճակը։
Բազայում կներառվեն տվյալներ բոլոր սարքերի վերաբերյալ՝ նշելով՝ դրանք թույլատրվա՞ծ են օգտագործման համար, թե՞ ոչ։ Ապօրինի ներմուծված կամ գողացված գաջեթները կարող են հայտնվել «սև ցուցակում» և արգելափակվել բջջային ցանցերում։
Համակարգում տվյալներ մուտքագրել կկարողանան կապի օպերատորները և պետական մարմինները, որոնց ցանկը կորոշի կառավարությունը։ Օպերատորները նույնպես պարտավոր կլինեն ֆիքսել, թե որ SIM քարտն է օգտագործվում կոնկրետ որ սարքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



