Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան
Ուղիղ մեկ տարի առաջ բոլորս արձանագրեցինք, որ հունիսի 27-ը դարձավ հայ ժողովրդի համազգային ամոթի ու խայտառակության հերթական հանգրվաններից մեկը։ Այդ օրը Հայաստանի իշխանությունները պաշտոնապես սկսեցին արշավը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ գրոհելով Մայր Աթոռը։ Հենց այդ օրը վերջնականապես պարզ դարձավ, որ գլխավոր ապալեգիտիմի մտասևեռումները պարզապես պոպուլիստական հայտարարություններ չեն, այլ ցանկացած գնով իր նպատակին հասնելու մոլուցք։
Այս միջնադարյան վաչկատուներին բնորոշ արշավով փաշինյանական խունտան արդեն շուրջ մեկ տարի հետևողականորեն ամեն ինչ անում է եկեղեցին կազմաքանդելու, այն սովորական «հիմնակի» վերածելու և սեփական քաղաքական ամբիցիաներին ծառայեցնելու համար։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մայր Աթոռի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ, իր տրամաբանությամբ և կիրառվող մեթոդներով հիշեցնում է 1915 թվականին Պոլսում իրականացված գործընթացները։ Ընդհանուր գաղափարը նույնն է՝ նախ անվանարկել եկեղեցին, ապա փորձել գլխատել ազգը՝ թիրախավորելով նրա հոգևոր և ազգային հենասյունը, որպեսզի ավելի հեշտ լինի լուծել քաղաքական նպատակները։
Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ինչքան էլ իշխանությունը փորձեց քաղաքական տեխնոլոգիաներով, վարչական լծակ կամ քարոզչություն անել, հասարակության զգալի հատվածը՝ 50 տոկոսից ավելին, շարունակում է մնալ ազգային ինքնության և արժեքային դաշտում: Դե, իսկ վերջում տաճարը հաղթելու է փողոցին։



