Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի մայիսի 6-ի N 758-Ա/2 հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net, հրամանն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և սահմանված արձակուրդների ժամկետները տարբերվում են ըստ դասարանների (1-ին, 2-րդ և 3-12-րդ) և արձակուրդի տեսակի (աշնանային, ձմեռային, գարնանային)։

Ե՞րբ են սկսվում պարապմունքները

Հրամանի համաձայն՝ 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2027 թվականի մայիսի 21-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, իսկ մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Աշնանային արձակուրդ

1-ին դասարանի համար՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը ներառյալ (5-օրյա շաբաթ) կամ հոկտեմբերի 19-ից 31-ը ներառյալ (6-օրյա շաբաթ)։

2-րդ դասարանի համար՝ հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ (5-օրյա) կամ հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ (6-օրյա)։

3-12-րդ դասարանների համար՝ հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ (5-օրյա) կամ հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ (6-օրյա)։

Ձմեռային արձակուրդ

1-ին դասարանի համար՝ 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ (5-օրյա) կամ դեկտեմբերի 28-ից հունվարի 23-ը ներառյալ (6-օրյա)։

2-րդ դասարանի համար՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 22-ը ներառյալ (5-օրյա) կամ դեկտեմբերի 28-ից հունվարի 23-ը ներառյալ (6-օրյա)։

3-12-րդ դասարանների համար՝ դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 8-ը ներառյալ (5-օրյա) կամ դեկտեմբերի 28-ից հունվարի 9-ը ներառյալ (6-օրյա)։

Գարնանային արձակուրդ

1-ին դասարանի համար՝ 2027 թվականի մարտի 15-ից 26-ը ներառյալ (5-օրյա) կամ մարտի 15-ից 27-ը ներառյալ (6-օրյա)։

2-րդ դասարանի համար՝ մարտի 22-ից 26-ը ներառյալ (5-օրյա) կամ մարտի 22-ից 27-ը ներառյալ (6-օրյա)։

3-12-րդ դասարանների համար՝ մարտի 22-ից 26-ը ներառյալ (5-օրյա) կամ մարտի 22-ից 27-ը ներառյալ (6-օրյա)։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ 2026-2027 ուսումնական տարում պարապմունքները բոլոր դասարանների համար սկսվում են սեպտեմբերի 1-ից, իսկ արձակուրդների ժամկետները տարբերվում են ըստ դասարանի և աշխատանքային շաբաթվա տևողության. ամենաերկար ձմեռային արձակուրդը նախատեսված է 1-ին և 2-րդ դասարանների համար (մինչև հունվարի 22-23), իսկ 3-12-րդ դասարանների համար ձմեռային արձակուրդն ավարտվում է ավելի շուտ՝ հունվարի 8-9-ին, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին