Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հղիության համար կարևոր 15 վիտամինները

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Առողջ սնունդը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, որոնք հղիության ընթացքում  օրգանիզմը սնում են ամենակարևոր նյութերով: Այս վիտամինները օգնում են հղիներին առողջ լինել, կամ հիվանդությունների դեպքում՝ արագ ապաքինվել: Հղիների առողջ սննդակարգի անբաժան մասը պետք է կազմեն մրգերը, բանջարեղենը, կաթնեղենը, թռչնի միսը, հացահատիկը, լոբին, մերկուրիի քիչ քանակություն պարունակող ձկներ, մսամթերք, որը եփվելուց հետո պահպանում է իր կարմրավուն գույնը: Հղի կանանց սննդակարգը պետք է հարուստ լինի վիտամիններով, հանքանյութերով, սպիտակուցներով և ածխաջրերով: Շատ կարևոր է ընդունել այս սննդարար նյութերը ճիշտ քանակությամբ, որպեսզի վատ հետևանքների չհանգեք: Որո՞նք են այն կարևոր 15 վիտամինները, որոնք անհրաժեշտ են մոր առողջության  և պտղի նորմալ զարգացման համար:

pregnant-woman-with-flower

Վիտամին A և բետա-կարոտին

Վիտամին A-ն և բետա-կարոտինն օգնում են, որպեսզի զարգանան ոսկորները և ատամները: Հղի կանանց համար օրական անհրաժեշտ  է մոտ 770մկգ (միկրոգրամ) չափաքանակով վիտամին A և բետա-կարոտին: Վիտամին A-ն առկա է մեծ մասամբ կաթի, ձվի, կարտոֆիլի, գազարի, դդմի, կանտալուպի (դդմի տեսակ), սպանախի, բրոկոլիի, կանաչ, դեղին և նարնջագույն բանջարեղենների և դեղին, նարնջագույն մրգերի մեջ: Վիտամին A են պարունակում սաղմոնը և շիլաները: Հետազոտությունները պարզել են, որ վիտամին A-ի պակասություն չի նկատվում հղիների և նորածինների մոտ: Այս վիտամինը կարևոր է վերարտադրողական համակարգի կայուն վիճակի և առողջության համար: Վատ սնվող կանանց համար վիտամին A-ն բազմաթիվ առողջական խնդիրներ է լուծում հղիության ընթացքում և դրանից հետո:  Վիտամին A-ի պակասի դեպքում հղի կանանց մոտ առաջանում է քսերոֆտալմիա, որն էլ իր հերթին՝ մեծացնում է անեմիայի ռիսկը և կարող է դանդաղեցնել պտղի աճը:

Վիտամին B1 կամ տիամին (Thiamin)

Վիտամին B1 կամ տիամինը կարևոր է էներգիայի աճի և նյարդային համակարգի կարգավորման համար: Այս վիտամինի պակասի դեպքում նորածինների մոտ առաջանում է երեխաների բերի-բերի հիվանդությունը (Infantile Beriberi): Երեխաներն այս հիվանդությամբ վարակվում  են մոր կաթի միջոցով: B1 վիտամինի ցածր մակարդակի հետևանքով  ուղեղի նյարդային բջիջները բորբոքվում են: Վիտամին B1-ն առկա է հացահատիկների, ցորենի ածիկի, սովորական լոբու, սմբուկի, լոլիկի, սպանախի, կանաչ սիսեռի, ընկուզեղենի, պատիճավորների, պաստայի, բրնձի, բրյուսելյան կաղամբի,  ձվի, օրգանական մսամթերքների  և խոզի մսի մեջ: Կանանց օրական անհրաժեշտ է 1.4մգ վիտամին B1: Պետք չէ սննդամթերքը շատ տաքացնել կամ սառեցնել, քանի որ դա ոչնչացնում է այս վիտամինը:

Վիտամին B2 կամ ռիբոֆլավին (Riboflavin)

Վիտամին B2-ը կամ ռիբոֆլավինը պահպանում է մաշկի առողջությունը, լավ տեսողությունը և էներգիայի մակարդակը: Այն հիմնականում հանդիպում է կաթնեղենի, ձվի, մասի, ձկան, թռչնի մասի, բրոկոլիի, ավոկադոյի, սնկի, չորացրած լոբու, կորեկի, լոբու, շիլաների, կանաչ տերևով բանջարեղենների, ինչպես, օրինակ` սպանախի և ծնեբեկի մեջ:  Օրական մոտ 1.4մգ վիտամին B2 է անհրաժեշտ հղի կանանց: Այս վիտամինը շատ կարևոր է հղիության ընթացքում, քանի որ այն ապահովում է  մարմնի հյուսվածքների և վերարտադրողական համակարգի կայուն զարգացումը:

Վիտամին B3 կամ նիացին (Niacin)

Հղիության ընթացքում անհրաժեշտ է 18մգ վիտամին B3: Այն ոչ միայն նպաստում է մարսողության և նյարդային համակարգի առողջ և կայուն վիճակին, այլև ապահովում է  մաշկի առողջությունը և գեղեցկությունը: Վիտամին B3 պարունակում են սպիտակուցով հարուստ սննդամթերքներ`լոբազգիները, կաթնաշոռը, թեփոտ բրինձը, կարտոֆիլը, ձուն, գետնանուշը, պանիրը, հացը, վարսակը, գարին, շիլան, ձուկը, միսը, կաթը:

Վիտամին B6 կամ պիրիդոքսին (Pyridoxine)

Վիտամին B6-ն օգնում է հղի կանանց հաղթահարելու առավոտյան սրտխառնոցը, ընդհանուր սրտխառնոցը և փսխելը: Այս վիտամինն է նպաստում արյան կարմիր գնդիկների ձևավորմանը: Վիտամին B6-ը հղիության ընթացքում նպաստում է պտղի ուղեղի զարգացմանը և իմունային համակարգի ամրապնդմանը: Վիտամին B6-ն առկա է ձվի, ձկան, թռչնի մսի, խոզի մսի, լյարդի, սոյայի, սիսեռի, լոբու, բրոկոլիի, գազարի, կանտալուպայի, կաղամբի, ծաղկակաղամբի, սպանախի, բանանի, արևածաղկի սերմերի, հացահատիկի, շիլաների, թեփոտ բրնձի, վարսակի, ընկույզի և հացահատիկի թեփի մեջ:  Օսլա պարունակող բանջարեղենը, ինչպես, օրինակ՝ կարտոֆիլը և ոչ ցիտրուսային մրգերը նույնպես պարունակում են վիտամին B6-ի մեծ պաշարներ: Հղի կանանց անհրաժեշտ է մոտ 1.9մգ վիտամին B6:

Վիտամին  B9 կամ  Folic Acid (folate)

Վիտամին B9-ն օգնում է կանխելու ողնաշարի քայքայումը (spina bifida): Այն իր գործունեությամբ աջակցում է պլացենտային (placenta):  Այս վիտամինի բացակայությունը մոր և պտղի մոտ բերում է որոշակի խանգարումների, օրինակ` անեմիա, գլխացավ, շնչասպառություն, թուլություն, հոգնածություն, սրտխփոցներ, գրգռվածություն և կենտրոնանալու դժվարացում: Այս վիտամինը գտնվում է կանաչ տերևներով բանջարեղենի` սպանախի, բրոկոլիի, սնկի, ճակնդեղի, ծաղկակաղամբի, սիսեռի, լոբու, ընդեղենի, մարգարինի, հացի, թեփոտ բրնձի, ելակի, նարնջի, նարնջի հյութի, բանանի, պաստայի, ընկուզեղենի և շիլաների մեջ: Հղիներին անհրաժեշտ է 400-600մգ ֆոլիաթթու: Պետք է ընդունել այս վիտամինը՝ ըստ համապատասխան չափաքանակի:

Վիտամին  B12

Վիտամին  B12-ն  օգնում է պտղի նյարդային համակարգի զարգացմանը: Այն ձևավորում է նաև արյան գնդիկները: Նրա բացակայությունն առողջական խնդիրներ է առաջացնում մոր և պտղի մոտ:  Այդ  առողջական խնդիրներից են` պտղի թերաճը, ինսուլինի նկատմամբ դիմադրությունը (6 տարեկան երեխաների դեպքում), ուղեղի վատ զարգացումը և սակավարյունությունը: 2.6 մկգ չափաքանակով  B12 վիտամին է անհրաժեշտ հղիներին: Այս վիտամինով հարուստ են կաթը, յոգուրտը, թյունոսը, իշխանը, տավարի միսը, խոզապուխտը, թռչնամիսը:

Վիտամին C

Վիտամին C-ն օգնում է ամրացնելու մեր մարմնի իմունային համակարգը: Այս վիտամինն օգնում է, որ մարմինը կլանի երկաթը: Ավելին, այն թույլ չի տալիս, որ հյուսվածքները վնասվեն: Վիտամին C-ով հարուստ են ցիտրուսային մրգերը, ելակը, պապայան, բրոկոլին, կանաչ լոբին, լոլիկը, կարտոֆիլը, պղպեղը: Հղի կանանց անհրաժեշտ է վիտամին C-ի 80-85մգ չափաբաժին: Վիտամին C-ի պակասից նորածինների մոտ առաջանում է Բարլոուի հիվանդությունը (Barlow disease):

Վիտամին D

Վիտամին D-ն հակառախիտային վիտամին է, որն օգտակար է ոսկորների և ատամների ձևավորման համար: Այն օգնում է, որ օրգանիզմն օգտագործի կալցիումը և ֆոսֆորը, որոնք էլ ապահովում են մոր և պտղի առողջությունը: Հղի կանանց հարկավոր է վիտամին D-ի 5մկգ չափաքանակ: Վիտամին D պարունակում են կաթը, ձուն, միսը, մարգարինը, սոյան, կաթի փոշին, ձուկը  (հատկապես՝ յուղոտը) և արևի լույսը:

Վիտամին E

Վիտամին E-ն հայտնի է  իր հակաօքսիդանտ հատկություններով: Բջիջներն օգտագործում են վիտամին E-ն, որպեսզի իրականացնեն օրգանիզմի համար շատ կարևոր ֆունկցիաներ: Այն ամրացնում է իմունային համակարգը, լայնացնում է արյունատար անոթները: Այն օգնում է բուժել նորածինների դեղնախտը, թունավոր հղիությունը և IUGR-ը (Intra Uterine Growth Retardation): Հղի կանանց հարկավոր է մոտ 15մգ վիտամին E: Այս վիտամինը հանդիպում է շիլաների, բանջարեղենային ձեթի, սպանախի, ցորենի ածիկի և ընկուզեղենի մեջ:

Վիտամին K

Վիտամին  K-ն օգնում է լուծելու արյան թանձրացման խնդիրները: Այս վիտամինի պակասից երեխաների մոտ առաջանում է neonatal hemorrhage հիվանդությունը: Վիտամին K-ն հանդիպում է կանաչ տերևներով բանջարեղենների, բրյուսելյան կաղամբի, բրոկոլիի, մսի, ձկան, ձվի մեջ: Հղի կանանց հարկավոր է վիտամին K-ի 90մկգ չափաքանակ: Բացի վիտամիններից, հղիության ընթացքում կարևոր է նաև հետևյալ հանքանյութերի օգտագործումը:

Երկաթ

Երկաթը կրճատում է  մայրական սակավարյունության, երեխայի ցածր քաշի և երկաթի պակասի դեպքում առաջացող հիվանդությունների ռիսկը: Երկաթը կանխում է նաև պտղի զարգացման հետաձգումները, ճանաչողական համակարգի խախտումները և վաղաժամ ծննդաբերությունը: Հղի կանայք պետք է օգտագործեն երկաթի 27մգ չափաբաժին: Երկաթ պարունակում են միսը, հավի լյարդը, թյունոսը, խոզը, ոստրեն, լոբին, վարսակի շիլան, տոֆուն, սպանախը, շաղգամը, բրյուսելյան կաղամբը, բրոկոլին, ոսպը, ընդեղենը, հացը, սոյան:

Կալցիում

Կալցիումն անհրաժեշտ է հղի կանանց՝ ամուր ատամների և ոսկորների համար: Այն նաև օգնում է նյարդերի և մկանների ճիշտ աշխատանքին, կանխում է արյան խտացումը:  Հղի կանանց հարկավոր է 1000-1300մգ կալցիում: Կալցիում պարունակում են կաթնամթերքները (կաթ, յոգուրտ, չեդեր պանիր), տոֆուն, հյութերը, ընկուզեղենը, շիլաները, հացը, սիսեռը, ոստրեն, սոյայի կաթը, կանաչ տերևով բանջարեղենը` սպանախը, բրոկոլին, պահածոյացված ձուկը:

Սպիտակուց

Սպիտակուցներն օգնում են վերականգնել բջիջները և նպաստել ամինաթթուների արտադրմանը: Դրանք անհրաժեշտ են առողջ մաշկի, ոսկորների, մկանների և մարդու օրգանիզմի առողջության համար: Սպիտակուցն առկա է ձվի, մսի, կենդանական ծագում ունեցող սննդամթերքների մեջ, կաթնեղենի, թռչնի մսի, լոբու, ընկուզեղենի, ընդեղենի և բանջարեղենով բուրգերների  մեջ: Հղի կանանց հարկավոր է 71մգ սպիտակուց:

Ցինկ

Ցինկն անհրաժեշտ է պտղի նորմալ ձևավորման և զարգացման համար: Ցինկը բուժում է վերքերը և զարգացնում հոտի և համի զգայարանները: Ցինկի պակասի դեպքում  հղիության ընթացքում ընկնում է իմունային համակարգի դիմադրողությունը և վատ հետևանքների բերում: Ցինկն առկա է շիլաների, ընկուզեղենի, կարմիր մսի, թռչնի մսի, ձավարեղենի, ոստրեի, շաղգամի, կոճապղպեղի արմատի, սիսեռի, լոբու, դդմի սերմերի, գետնանուշի և կաթնեղենի մեջ: Հղի կանանց հարկավոր է ցինկի 8մգ չափաբաժին:

Աղբյուրը <a href="http://168.am/2013/03/31/203529.html">© 168.am</a></br>

Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ16 հավաքականի հաղթական մեկնարկը Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՀնդկաստանը Պակիստանի ավելի քան 20 քաղաքացու ներառել է ահաբեկիչների ցուցակում Թրամփը պնդում է, որ Նեթանյահուն «գիտի, թե ով է բոսը» Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբ տեղափոխվելու համար Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի Ֆրանսիայում Էբոլա տենդով առաջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Հուլիսի 6-ին և 7-ին լույս չի լինելու ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Գեղամա լեռների հրաշքը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին ԱՄՆ-ի ջերմային ալիքները սպառնում են անկախության 250-րդ տարեդարձի իրադարձություններին և Աշխարհի առաջնությանը Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամՏաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ․ տեսանյութ Արզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվել ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Պեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան» Եղվարդում հեղեղ ու կարկուտ է Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»«Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Զելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումները Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին Ինչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DW ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Ռոստովում մակական հարձակվել է երեխայի վրա Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են Հայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվը